Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի նախագահությամբ տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի նախագահությամբ տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը 16.03.2015

Մարտի 13 -ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի թիվ 3 նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի Զառիթափի, Գնիշիկի, Շատինի գյուղական համայնքների վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործերի քննարկման մասին հարցերը: Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը: Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ որոշում ընդունեց՝ տալ համաձայնություն մարզի Ազատեկի 0.2 հա , Զառիթափի 0.15171 հա , Գնիշիկի 1.5 հա, Շատինի 0,03հա գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործերին: Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:

Ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները 13.03.2015

Ավարտեց դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադաների Վայոց ձորի մարզային փուլը: 16 առարկաներից իրենց գիտելիքները են փորձել տարածքային փուլը հաղթահարած 39 դպրոցի 583 աշակերտներ: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն առարկաների հայտագրումը կատարվել է օնլայն տարբերակով: Առարկայական հանձնաժողովների կողմից ամփոփվել են մարզային փուլի արդյունքները, ըստ որի՝ 56 աշակերտ վաստակել է դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք : Հանրապետական փուլը կմեկնարկվի մարտի 15-ին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Սպիտակ և Վայք քաղաքներում,, ծրագրի պաշտոնական բացման արարողությանը 13.03.2015

2015 թվականի մարտի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամի հրավերով մասնակցել է ,,Արմենիա Մարիոթ,, հյուրանոցի Տրդատ սրահում մեկնարկող ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Սպիտակ և Վայք քաղաքներում,, ծրագրի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառման բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Վայքի նախկին փոխքաղաքպետ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և ,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամի խորհրդի նախագահ, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի ինթերնեյշնլի Եվրոպայի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի փոխնախագահ Գրեգ Ֆոսթերը: Մեկնարկող ծրագրի արժողությունը 1 մլն 700 հազար եվրո է, որն ուղղվելու է նշված քաղաքների 47 բազմաբնակարան և հանրային նշանակության շենքերում էներգիայի արդյունավետ կիրառմանը և արևային էներգիայի օգտագործմանը

Հրդեհներ խոտածածկ տարածքներում 13.03.2015

Մարտի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում այրվել է 4 եղևնի և 500 քմ խոտածածկ տարածք, Աղավնաձոր գյուղում` «Թափ» կոչվող հանդամասում` 5,5 հա, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի այգիներից մեկում` 300 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ ջրանցքի մոտակայքում` 200 քմ, Արտաշավան-Օհանավան ավտոճանապարհին գտնվող այգում` 1,5 հա, Կարբի գյուղի «Փոսեր» կոչվող տարածքում` 1 հա, Կոտայքի մարզի Արզնի գյուղի մոտակայքում գտնվող անտառում` 1500 քմ, Արարատի մարզի Սուրենավան գյուղում` 800 քմ խոտածածկ տարածք: Երևանի Նորագավիթ 7-րդ փողոցում այրվել է մոտ 2000 քմ, Տիգրան Մեծի պողոտայի մոտակայքում` 400 քմ, Երևան ՋԷԿ-ի մոտակայքում` 1000 քմ, Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից գերեզմանատան մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: Աղբյուրը՝ mta.gov.am, 13.03.2015

Եղեգնաձորի քաղաքապետը հանդես եկավ 2014 թվականի  գործունեության վերաբերյալ  հաշվետվությամբ

Եղեգնաձորի քաղաքապետը հանդես եկավ 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ 13.03.2015

 Մարտի 11-ին Եղեգնաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հանրային  հաշվետվությունը :  Նիստին հրավիրվել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ  Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ֆիանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, ՏԻ և ՀԳՄ գծով վարչությունների պետերը, մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ,...

Վայքի քաղաքապետը հանդես եկավ 2014թվականի  գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ

Վայքի քաղաքապետը հանդես եկավ 2014թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ 13.03.2015

 Մարտի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Վայք քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Արագած Սաղաթելյանի հանրային հաշվետվությունը : Ներկայացվեց քաղաքապետարանի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները , խոսեց առաջիկա իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին: Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38