Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը շնորհավորեց ,,Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող,,-ի կոչմանն արժանացած Աղասի Հովհաննիսյանին

18.05.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանին, ով ծննդյան 60 ամյակի առթիվ պարգևատրվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ,,Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող,, մեդալով: Մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհավորեց հոբելյարին և մաղթեց աշխատանքային նորանոր հաջողություններ:
Նշենք, որ Աղասի Հովհաննիսյանի ծննդյան 60-րդ տարեդարձը լրացել է ս/թ մայիսի 17-ին: Այդ առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը միջնորդագիր էր ներկայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին, ծննդյան հոբելյանի և սպորտի բնագավառում երկարամյա գործունեության համար Աղասի Հովհաննիսյանին պագևատրելու համար: Երեկ Աղասի Հովհաննիսյանին հյուրընկալել է նախարար Գաբրիել Ղազարյանը և պարգևը հանձնել նրան:
Աղասի Հովհաննիսյանը շուրջ քառասուն տարի աշխատում է սպորտի բնագավառում, որից 20-ը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38