Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի ապրիլ ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի ապրիլ ամսվա ընդունելությունը 13.04.2015

2015 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 107 քաղաքացի, ընդունելության էին եկել 108-ը: Ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմել էին 104 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 4-ը դիմել էին այլ հարցերով՝ պետպատվերով բուժվելու հարցով՝2, առողջարանային ուղեգրի խնդրանքով՝ 1, հողային վեճի հարցով՝ 1 քաղաքացի: Բուժման խնդրանքով դիմած քաղաքացիներն ուղեգրվեցին համապատասխան առողջապահական կազմակերպություն, իսկ առողջարանային ուղեգիր տրամադրելու հարցն ընթացքի մեջ է: Հողային վեճով դիմած քաղաքացու կողմից բարձրացված հարցի վերաբերյալ մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ հաշվառել հարցը, ուսումնասիրել և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել քաղաքացուն: Հանձնարարվեց նաև՝ աշխատել այն կազմակերպությունների և համայնքի ղեկավարների հետ, որոնց կարգավորման ծիրում են գտնվում նշված հարցին վերաբերող լուծումները:

  Կայացավ <<Երգող  Հայաստան>>  մանկապատանեկան երգչախմբերի  հանրապետական  8-րդ  մրցույթ- փառատոնի մարզային փուլը

Կայացավ <<Երգող Հայաստան>> մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 8-րդ մրցույթ- փառատոնի մարզային փուլը 13.04.2015

Վայոց ձոր մարզում տեղի ունեցավ > մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 8-րդ մրցույթ- փառատոնի առաջին (մարզային) փուլը: Փառատոնը նախաձեռնել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը և Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցացիան: Ժյուրին, որի կազմում էին հայտնի խմբավարներ Դավիթ Միրզոյանը, Արտաշես Բաբուրյանը, Գայանե Բաղդասարյանը, ունկնդրեց մրցույթի հայտ ներկայացրած Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի երգչախմբերի կատարումները: Մրցույթից հետո ժյուրիի անդամներն իրենց գոհունակությունը հայտնելով հանդերձ որոշ մասնագիտական խորհուրդներ տվեցին խմբավարներին: Նշենք, որ վերը նշված երկու երգչախմբերն էլ փառատոնի երկրորդ՝ հանրապետական փուլին, մասնակցելու իրավունք ստացան:

Կոմիտասյան երգերի երգչախմբային և վոկալ կատարումների մրցույթ-փառատոն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Կոմիտասյան երգերի երգչախմբային և վոկալ կատարումների մրցույթ-փառատոն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 11.04.2015

2015 թ. ապրիլի 9-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ կոմիտասյան երգերի երգչախմբային և վոկալ կատարումների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը > խորագրով: Մրցույթին մասնակցում էին երաժշտական, արվեստի, հանրակրթական դպրոցների և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի երգչախմբերը և վոկալ համույթները: Մրցույթ-փառատոնի մրցանակիրներ են դարձել՝ երաժշտական և արվեստի դպրոցներ անվանակարգում. ա) կրտսեր տարիքային խմբեր՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երգչախումբը, բ) ավագ տարիքային խմբեր՝ Վայքի արվեստի դպրոցի երգչախումբը, հանրակրթական դպրոցներ և մշակույթի տներ անվանակարգում գ) Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի երգչախումբը, դ) վոկալ համույթներ անվանակարգում՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի դասական վոկալ համույթը: Պարգևատրվել են մենակատարներ՝ Զոյա Սարգսյանը և Անի Դավթյանը, որոնց երաշխավորվել է մասնակցելու ապրիլի 15-16-ին Գյումրիում կայանալիք երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնին:

Հանդիպում մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների և բժիշկների հետ

Հանդիպում մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների և բժիշկների հետ 10.04.2015

2015 թվականի ապրիլի 9-ին, համաձայն նույն օրը ,,Էրեբունի,, բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը հանդիպել է Վայոց ձորի մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների և բժիշկների հետ: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, որին ներկա են եղել մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը: Արթուր Ռոստոմյանը ներկայացրել է հուշագրով ամրագրված արդյունավետ ու բազմակողմանի համագործակցության նպատակն ու խնդիրները, նշել ՓԲԸ-ի կողմից նեղ մասնագետների կարճաժամկետ վերապատրաստում իրականացնելու պատրաստակամության և մարզից ,,Էրեբունի,, բժշկական կենտրոն,, գործուղված հիվանդների համար մտուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպման մասին: Բանախոսը նշել է, որ կարճաժամկետ վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է նեղ մասնագետներին ծանոթացնել բուժման նորագույն մեթոդներին

Խորհրդակցություն Արմավիրում` բոլոր մարզպետների մասնակցությամբ

Խորհրդակցություն Արմավիրում` բոլոր մարզպետների մասնակցությամբ 10.04.2015

Ապրիլի 10-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն Արմավիրի մարզում խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի 10 մարզերի ղեկավարների հետ, խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշնանացան ցորենի, դիզ. վառելիքի և ազոտական պարարտանյութի բաշխման հարցերը, ինչպես նաև՝ եկամուտների հավաքագրման գործընթացը: Իշխան Զաքարյանը ՏԿԱԻ նախարարին և մարզպետներին ներկայացրեց սույն թվականի օգոստոս ամսին Հայաստանում կայանալիք Համահայկական հերթական 6-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հիմնախնդիրները: Ներկա դրությամբ՝ Համահայկական հերթական 6-րդ խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի 3200 մարզիկներ: Քննարկելով կազմակերպչական աշխատանքների գործընթացը և տալով համապատասխան հանձնարարականներ՝ նախարար Երիցյանը շեշտեց, որ Համահայկական խաղերի կազմակերպման հարցում համատեղ աշխատանքի փորձ արդեն կա և այս անգամ նույնպես միջոցառումն իրականացվելու է բարձր մակարդակով: Մարզպետները նախարարին զեկուցեցին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցութ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ագարակաձոր համայնք

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ագարակաձոր համայնք 09.04.2015

Այսօր՝ ապրիլի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Ագարակաձոր համայնք: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները համայնքի ղեկավար Պարգև Միրզոյանի ուղեկցությամբ այցելել են համայքի դպրոց, մանկապարտեզ և բուժկետ: Դպրոցում շրջայց է կատարվել դասարաններում, այնուհետ հանդիպում է կայացել մանկակավարժական կոլեկտիվի անդամների հետ: Մարզպետ Հարություն Սարգսյանը զրուցել է ուսուցիչների հետ, ծանոթացել դպրոցում առկա խնդիրներին, լսել ուսումնական գործընթացն արդյունավետ դարձնելուն ուղղված ուսուցիչների ներկայացրած հարցերը՝ դպրոցական շենքի վերանորոգում, սպորտային և դպրոցական գույքի ձեռք բերում: Մարզպետը նշել է , որ հնարավորության սահմաններում պահանջված հարցերը կընդգրկվեն առաջիկա տարիների մարզային զարգացման ծրագրերում: Այնուհետ այցելություն է եղել համայնքային մանկապարտեզ, որն այդ պահին չէր գործում: Մանկապարտեզի տնօրենի հետ հանդիպման ժամանակ խոսվել է մանկապարտեզի նորոգման մասին: Տնօրենը նշվել է, որ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան դրամաշնորհով վերանորոգվելու է մանկապարտեզի խոհանոցը: Բուժկետում մարզպետը ծանոթացել է սանիտարահիգիենիկ իրավիճակին և բնակչության սպասարկման առկա հնարավորություններին: Այցելության վերջին կանգառը գյուղապետարանն էր, որտեղ հանդիպմանը ներկա գտնվող ագարակաձորցիները մարզպետին խնդրեցին, միջնորդել փորձադաշտի ոռոգման ջրագծից գյուղին հատկացվող ջրաքանաքի ավելացման և գրաֆիկի կարգավորման հարցով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35