Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 01.07.2016
Սահմանված կարգի համաձայն` 2016 թվականի հուլիսի 8-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի թիվ 2 նիստը 01.07.2016
Ս/թ հուլիսի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (Եղեգնաձոր, 3601, Շահումյան 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի թիվ 2 նիստը, հետևյալ օրակարգով.

Կայացավ <<Ջերմուկի ԱԿ>> ՓԲԸ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթը 01.07.2016
Ս/թ հուլիսի 1-ին > ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ > ՓԲԸ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համար ստեղծված մրցութային հանձնաժողովն անցկացրեց նշյալ մրցույթը: Մրցույթի արդյունքնում

Տեղեկանք 01.07.2016
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի հունիս ամսին կատարած աշխատանքների մասին.

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց մարզից անհետ կորած ազատամարտիկների հարազատներին 29.06.2016
Հունիսի 29-ի՝ Անհետ կորած ազատամարտիկի օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքից անհետ կորած ազատամարտիկներ Վարդան Սամվելի Հովհաննիսյանի, Էդվարդ Լևուշի Սարդարյանի, Բարձրունի համայնքից՝ Արսեն Արտուշի Ստեփանյանի, Շատին համայնքից ՝ Յուրիկ Սաղաթելի Հարությունյանի, Արթուր Յուրիկի Հարությունյանի, Երվանդ Կառլենի Գեղամյանի հարազատներին (բացակայում էին Ջերմուկից անհայտ կորած Արթուր Դավթի Գալստյանի հարազատները, ՌԴ-ում գտնվելու պատճառով): Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողներ, Եղեգնաձորի և Վայքի զինկոմները, Բարձրունի համայնքի ղեկավարը, երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ: Հանդիպման սկզբում մարզպետ Հարություն Սարգսյանը հնչեցրեց անհետ կորած տղաների անունները, նշեց, որ բոլորիս պարտքն է հարգել 1990-ականներին հայրենյաց սահմաններում թշնամու դեմ մարտնչող և մինչ այսօր անհայտ կորած ազատամարտիկների պայծառ հիշատակը: Մարզպետը մխիթարանքի խոսքեր ասաց անհետ կորած ազատամարտիկների ծնողներին և հարազատներին, նշելով, որ հասկանում են թե որքան դժվար է յուրաքանչյուր բացվող առավոտ սպասումով նայել հարազատ որդու կամ եղբոր ետդարձի ճանապարհին: Սակայն պետք է մխիթարվել այն մտքով, որ նրանք դարձել են հավերժի ճամփորդներ և նրանց հիշատակը միշտ վառ է մնալու իրենց հայրենակիցների հիշողություններում: Ծնողներն ու հարազատները շնորհակալություն հայտնեցին մարզպետին ցուցաբերած ուշադրության և ֆինանսական օժանդակության համար: Ի պատասխան

Բռնցքամարտի հուշամրցաշար նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին 29.06.2016
Հունիսի 28-ին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացայի Վայոց ձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին նվիրված մրցաշար: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով և Տերունական աղոթքով: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացայի Վայոց ձորի մասնաճյուղի ավագ մարզիչ Կարեն Մարտիրոսյանը: Նշենք, որ հուշամրցաշարին մասնակցում էին թվով 152 մարզիկներ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերից և Երևան քաղաքից: Ինչպես նշեց Կ. Մարտիրոսյանը


