Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 16.04.2015

2015 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է ,,ԱՄՔՈՐ,, կազմակերպության գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Արմեն Խալաթյանին: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և Սալլի համայնքի ղեկավար Սամվել Ղազարյանը: Մարզպետը ողջունեց հյուրերին և նշեց, որ կարևորում է համայնքնային խնդիրների լուծման ցանկացած ծրագրի իրականացում, անկախ դրանց ծավալների: Հանդիպումը կայացել է Սալլի համայքում իրականացվող ,,Համայնքի զարգացում՝ գյուղատնտեսության զարգացման և տեխնիկական աջակցության միջոցով,, ծրագրի շրջանակում: Արմեն Խալաթյանը ներկայացրեց նախկին տարիներին մարզում իրենց կողմից կատարված աշխատանքները և իրականացված ծրագրերը՝ մարզի 5 համայնքներում գյուղացիական կոոպերատիվների հիմնում և տարբեր աշխատանքներ կատարող գյուղտեխնիկայով նշված կոոպերոտիվների զինում: Ներկայացվեց, որ Սալլի համայնքում հիմնված կոոպերատիվին նույնպես կտրամադրվի գյուղտեխնիկա, կիրականացվի ոռոգելի ջրագծի վերանորոգում, ջրհավաք հորի կառուցում, ոռոգման ջրագծի արտաքին և ներքին ցանցի մաքրում: Բանախոսը նշեց, որ նոր գյուղտեխնիկայի գործադրման շնորհիվ կավելանա ջրդի վարելահողերի քանակը: Մարզպետը հետաքրքրվեց, թե համայնքում որքան աշնանացան և գարնանացան հերկ է իրականացվել: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ կատարվել է 5 հա աշնանացան և 5 հա գարնանացան հերկ, որը ծրագրի իրականացման արդյունքում կհասցվի 30-35 հա-ի: Մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը նշեց, որ դա կարող է մեծ օժանդակություն դառնալ Սալլիի նման փոքր համայնքի համար: Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփելով հանդիպումը շնորհակալություն հայտնեց հյուրին և պատրաստակամություն՝ հատագա համագործակցության, ի շահ մարզում գյուղատնտեսության զարգացման:

 Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվել է ոռոգման շրջանի ընթացքում Եղեգիս գետի ջրաքանակի  նպատակային բաշխման և օգտագործման հարցերը

Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվել է ոռոգման շրջանի ընթացքում Եղեգիս գետի ջրաքանակի նպատակային բաշխման և օգտագործման հարցերը 15.04.2015

2015 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց ոռոգման շրջանի ընթացքում Եղեգիս գետի ջրաքանակի նպատակային բաշխման և օգտագործման հարցերը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, ՋՕԸ Վայոց ձորի կառույցի ղեկավար Հազարապետ Նազարյանը և այլք: ՋՕԸ ղեկավարը զեկուցեց ոռոգման շրջանին ընդառաջ կատարված նախապատրաստական աշխատանքները: Հազարապետ Նազարյանը հավաստեց, որ այդ առումով համակարգն ամբողջովին պատրաստ է, սակայն հավելեց, որ սակավաջուր հուլիս և օգոստոս ամիսներին ջրաքանակի նվազման վտանգ է առաջանում: Մարզպետն առաջարկեց քայլեր ձեռնարկել, նշված ամիսներին հնարավորինս անկորուստ ջրամատակարարման, ջրաքանակի նպատակային բաշխման և խնայողական ռեժիմի կիրառումով բնակչությանն ապահովել համապատասխան քանակի ոռոգման ջրով:

Քարաթափում 15.04.2015

Ապրիլի 15-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Վարդենյաց լեռնանցք չհասած 3-րդ ոլորանում, ժայռաբեկորները պոկվել, ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը: Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածը մաքրել են մանր քարերից` մինչ ,,Եղեգնաձորի ՃՇՇ,, ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանումը: Ժամը 13.15-ի դրությամբ ,,Եղեգնաձորի ՃՇՇ,, ՓԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհահատվածը. այն երկկողմանի երթևեկելի է: Աղբյուրը՝ mta.gov.am, 15, 04, 2015

    ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին նվիրված քննարկմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին նվիրված քննարկմանը 15.04.2015

2015 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին նվիրված քննարկմանը, որը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ , հաշմանդամներ, ՀԿ ներկայացուցիչներ: Միջոցառում կազմակերպել էին հաշմանդամների աջակցության ,,ՈՂՋԻ,, ՀԿ-ն, նախագահ Կամո Դավթյան և ,,Սոցիալ հոգեբանական հետազոտությունների և վիճակագրության կենտրոն,, ՀԿ-ն, նախագահ՝ Խնկանուշ Մարկոսյան: Միջոցառման սկզբում ցուցադրվեց խուլ երեխայի խոսելու ունակության զարգացման մասին ֆիմ, այնուհետ կազմակերպվեց քննարկում: Ելույթ ունեցավ Կամո Դավթյանը, ով ներկայացրեց հաշմանդամ դառնալուց հետոակտիվ կյանքով ապրելու իր ձգտման և իրականացնելու համար իր ներդրած ջանքերի մասին, որոնց շնորհիվ նա առանց ձեռքերի դաստակների դարձել է սեղանի թենիսի հանրապետական և միջազգային մրցումների հաղթող

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 14.04.2015

2015 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Կրթության պետական տեսչության կողմից Եղեգնաձոր և Վայք քաղաքների վարժարաններում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետներ՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Հովհաննիսյանը և Ավագ Գաբրիելյանը, Եղեգնաձորի վարժարանի տնօրեն Վահան Աբրահամյանը և Վայքի վարժարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Արամյանը: Մարզպետը ներկայացրեց արձանագրված թերությունները կետ առ կետ և պահանջեց ներկայացնել թերությունների վերացման նպատակով կատարված քայլերը և իրականացված աշխատանքները: Հանձնարարեց այսուհետ գործել օրենքով սամանված կարգին համաձայն:

Խորհրդակցություն նվիրված Վայոց ձորի մարզի առողջապահական  խնդիրներին

Խորհրդակցություն նվիրված Վայոց ձորի մարզի առողջապահական խնդիրներին 14.04.2015

2015 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն հետևյալ օրակարգով՝ 1. ՀՀ առողջապահության նախարարի 05.02.2015թ. N 180-Ա հրամանի համաձայն Եղեգնաձորի ԲԿ, Վայքի ԲՄ, Ջերմուկի ԱԿ առողջապահական կազմակերպություններում իրականացված ուսումնասիրության արդյունքները քննարկում: 2. 2014 թ. ֆինանսական տարվա ամփոփում: 3. Ընթացիկ հարցեր Քննարմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, ՀՀ առողջապահության նախարարության Վայոց ձորի մարզային ՊԱԳ-ի պետ Կարեն Բաղդասարյանը, մարզում գործող առողջապահական կազմակերպությունների ղեկավարները: Օրակարգի առաջին հարցով նախատեսված ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը: Արձանագրված թերությունների վերացման նպատակով իրականացված աշխատանքները ներկայացրին Եղեգնաձորի ԲԿ տնօրենի տեղակալ Սմբատ Գալստյանը, Վայքի ԲՄ-ի տնօրեն Ռոբերտ Ասլ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53