Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին

Միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին 09.05.2015

Ս/թ մայիսի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հարությունյանի, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի մասնակցությամբ Եղեգնաձորի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին: Ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, զինվորականներ, ազատամարտիկներ, ուսուցիչներ, աշակերտներ և այլք: Միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի ավագ դպրոցի և Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից: Միջոցառման ընթացքում4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը պարգևներ հանձնեց նի շարք վետերանների և ազատամարտիկների:

Հիշատակի Հոգեհանգստյան կարգ Եղեգնաձորում

Հիշատակի Հոգեհանգստյան կարգ Եղեգնաձորում 09.05.2015

Եղեգնաձորի Երկրապահ կամավորների հուշարձանի մոտ, մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանի, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի և հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների և զոհված Երկրապահ կամավորականների: Այնուհետ Հայր Սուրբը հանդես եկավ օրհնությամբ: Իսկ վերջում ներկաներին իրենց գեղեցիկ ելույթներով ողջունեցին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի և թիվ 5 մանկապարտեզի սաները: Նշենք, որ մինչ հուշարձանի մոտ տեղի ունեցած միջոցառումը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ. Աստվածածին եկեղեցում Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ. Պատարագ:

Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված հանդիսություն Եղեգնաձորում

Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված հանդիսություն Եղեգնաձորում 09.05.2015

Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով 2015 թվականի մայիսի 9-ին Եղեգնաձոր քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հաղթական տանկ-հուշարձանին հարող հրապարակում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գագիկ Առաքելյանը, մարզպետի տեղակալները, Եղեգնաձորի քաղաքապետը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, ոստիկանության և բանակի բարձրաստիճան սպաներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքերի բնակիչներ: Միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերան Սարգիս Հարությունյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի պատանի երկրապահ ակումբի անդամ Տիգրան Ղազարյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Միջոցառմանը տոնական շունչ հաղորդեց հնչած երաժշտական կատարումները: Զիվորական շքերթից հետո հանդիսության մասնակիցները մարզպետ Հարություն Սարգսյանի ղեկավարությամբ բարձրացան Հաղթանակի բլուր` ծաղիկներ խոնարհելու և ծաղկեպսակներ դնելու Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձանին:

Խորհրդակցություն դպրոցների տնօրենների մասնկացությամբ

Խորհրդակցություն դպրոցների տնօրենների մասնկացությամբ 08.05.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում դպրոցների տնօրենների մասնկացությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Ուսումնական տարվա ամփոփված արդյունքների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Երկրորդ հարցի՝ Էլեկտրոնային կապի և տեխնիկական վերազինման մասին, զեկուցումով հանդես եկավ նույն վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը: Նոր ուսումնական տարում > ծրագրի մասին հաղորդում ներկայացրեց դարձյալ վարչության պետը: > մրցույթի կազմակերչական հարցերը ներկայացրեց նշված վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, իսկ առաջատար մասնագետ Ժիրայր Գասպարյանը ներկայացրեց մայիսի 8-ին կազմակերպվելիք > մրցույթի ընտրական փուլ անցկացման կարգը: Խոսվեց նաև դպրոցներում վերջին զանգի կազմակերպման մասին և նշվեց, որ այն պետք է կազմակերպել որպես հրաժեշտի դաս, դպրոցական կարգ ու կանոնին համաձայն:

ՀՀ Վայոց ձորի  մարզպետ  Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայիսյան հաղթանակների տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայիսյան հաղթանակների տոնի կապակցությամբ 08.05.2015

Սիրելի վայոցձորցիներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմական տարեգրության մեջ կարևորվում է երկու ճակատագրական հաղթանակներով՝ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով և Շուշիի փառապանծ ազատագրմամբ: Հայ ժողովրդի համար մայիսն իրավմամբ հաղթանակների ամիս է և մեր ազգի համար ճակատագրական այդ հաղթանակների վկաներն այսօր դուք եք, հարգելի վետերաններ և ազատամարտիկներ: Ուստի ամենայն հարգանքով ձեզ մաղթում եմ առողջ ու երկար կյանք: Ձեր ցանկալի ներկայությունը մեր կողքին դաստիարակության վառ օրինակ է սերունդների համար: Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հաղթական ելքերը մոռացության մատնեցին անցյալում թույլ տրված մեր սխալները և բարձրացրին ազգային ոգին: Հայ ազգը համոզվեց, որ ով ցանկություն և համարձակություն ունի իր երկրի լուսավոր ապագան կերտելու, նա նաև կարող է համախմբվել և նպատակին հասնելու կամք դրսևորել: Այսօր նույնպես մեզ անհրաժեշտ է ազգո

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում 07.05.2015

 Մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Ելփին գյուղի վարչական տարածքում (Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ)  Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մուսայելյանն իր վարած Ford Transit մակնիշի 32 ԼՍ 794 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է մայրուղով դեպի արտագնա արոտավայր տեղափոխվող ոչխարի հոտի մեջ, որի հետևանքով մոտ 70 գառ ու ոչխար է սատկել:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53