Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի երկրորդ նիստը

07.07.2016

  2016 թվականի հուլիսի 7-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի երկրորդ նիստը, որը վարում էր մարզպետ Հարություն Սարգսյանը:
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարմա և զարգացման փոխնախարար Կարեն Իսախանյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալները, ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, նիստին հրավիրված էին ու մասնակցում էին Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը
1.,,2015թ ձմեռային զորակոչի արդյունքների և 2016թ ամառային զորակոչի խնդիրների մասին,,:
2. ,,2016թ առաջին կիսամյակին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը,,:
3. ,,Բերքհավաքի և կերերի կուտակման աշխատանքների ընթացքը մարզի համայնքներում,,
4.,,2016թ երկրորդ եռամսյակում մարզի մի շարք համայնքներում իրականացված վարչական հսկողության մասին,,:
5. ,,Վերջին շրջանում ՀՀ նորմատիվ և գերատեսչական իրավական ակտերում կատարված փոփոխությունների մասին,,
Առաջին հարցի մասին հաղորդումով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային զինկոմները:
Երկրորդ հարցը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը:
Երրորդ հարցի վերաբերյա զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, իսկ 4-րդ հարցի վերաբերյալ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը: /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը ներկայացրեց ՀՀ նորմատիվ և գերատեսչական իրավական ակտերում երկրորդ եռամսյակի ընթացքում կատարված փոփոխությունները:
Հայտարարություններով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության Եղեգնաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ժիրայր Սահակյանը, ՀՀ ԳՆ ԱԲՍԱ ծառայության ՊՈԱԿ-ի տնօրեն Խորեն Եղյանը, ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ Վայոց ձորի ՏԲ պետ Վահիկ Գրիգորյանը և ՀՀ ԳՆ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճուղի տնօրեն Մուրադ Հարությունյանը:
ՀՀ ՏԿԶ փոխնախարար Կ. Իսախանյանը խոսեց համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի համաֆինասավորման խնդիրների և մարզային սոցիալական ծառայությունների կատարած դրական աշխատանքների մասին և հավելեց, որ մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված դրական միտումները պայմանավորված են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և համայնքների ղեկավարների համագործակցված աշխատանքով:
Մարզպետ Հ. Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին կատարած դրական աշխատանքների համար: Նա նշեց նաև, որ գրեթե բոլոր բնագավառներում առկա են լուծում պահանջող շատ խնդիրներ, որոնց լուծումները կարող են նպաստել բնակիչների հոգսերի թեթևացմանը և համայնքների զարգացմանը և հորդորեց համայնքապետերին՝ այդ ուղղութամբ ձեռնարկել գործուն քայլեր:
Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար, կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28