Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 09.04.2015

2015 թվականի ապրիլի 9-ին ,,ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ,, է ստորագրվել ,,Էրեբունի,, բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի միջև, նպատակ ունենալով՝ բարձրացնել Վայոց ձորի բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը, ապահովել դրանց շարունակականությունը, ինչպես նաև Վայոց ձորի մարզի բժշկական կազմակերպություններում չիրականացվող մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մարզի բնակչության համար հասանելի դարձնել: Հուշագիրն ստորագրել են՝ ,,Էրեբունի,, բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի կողմից գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից մարզպետ Հարություն Սարգսյանը:

Միջոցառում՝ նվիված Մայրության և գեղեցկության տոնին

Միջոցառում՝ նվիված Մայրության և գեղեցկության տոնին 08.04.2015

2015 թվականի ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացավ համերգ, որը նախաձեռնել էր Վայոց ձորի մարզպետարանը: Միջոցառմանը ներկա կանանց շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և մարզի առողջության, կրթության, մշակույթի բնագավառների վաստակած մասնագետների, հասարակական սեկտորում ակտիվ գործունեությամբ աչքի ընկած 26 կանանց պարգևատրեց պատվոգրերով ու հուշանվերներով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԳՄ մարզային կառույցների ղեկավարները, մարզպետարանի պաշտոնատար անձիք, մարզի համայնքների, առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ, մարզի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Համերգը կազմակերպվել էր Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերի և Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների ուժերով: Համերգի մասնակից երեխաները միջոցառմանը ներկա բոլոր կանանց մարզպետ Հարություն Սարգսյանի անունից վարդեր նվիրեցին:

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը 08.04.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի hաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Մելս Հարությունյանի նախագահությամբ: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, ՀՀ ԳՄ –ի տարածքային համապատասխան ծառայությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Հրավիրված են եղել > միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Ջինա Սարգիզովան, Գոհար Գալստյանը, > LIFE ծրագրի HDP հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տեր-Ղազարյանը և այլք: Օրակարգում ներառված են եղել հետևյալ հարցերը՝

Քննարկում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Քննարկում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 08.04.2015

2015 թվականի ապրիլի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ ,,Տեղական մակարդակում աղետների ռիսկի գնահատման,, ծրագրի շրջանակում ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի կողմից մարզի թիրախ համայնքներում ( Ագարակաձոր, Արենի, Արփի, Արտաբույնք, Գետափ, Ելփին, Խաչիկ. Հորբատեղ, Մարտիրոս, Չիվա) իրականացված հետազոտությունների արդյունքների հիման վրա վեր հանված համայնքային հրատապ լուծում պահանջող խնդիրնրի վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանը և ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Սուսաննա Օնանյանը, ինչպես նաև ծրագրի աշխատանքներով զբաղվող մարզային ներկայացուցիչներ և ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի ներկայացուցիչներ: Մարզպետ Հարություն Սարգսյանը նախ ողջունեց և այցի համար շնորհակալություն հայտնեց հյուրերին, ապա հետաքրքրվեց հետազոտությունների արդյունքում առանձնացված համայնքային հրատապ խնդիրների լուծման նպատակով կազմված աշխատանքային ծրագրով: Մարզպետի առաջարկով

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 07.04.2015

Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի ապրիլի 11-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Միջոցառում՝ նվիրված ոստիկանությունում ծառայող ընտանեկան մասնագիտական դինաստիաների անդամների մեծարմանը

Միջոցառում՝ նվիրված ոստիկանությունում ծառայող ընտանեկան մասնագիտական դինաստիաների անդամների մեծարմանը 03.04.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ 2015 թվականի մարտի 31-ին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում անցկացվեց ՀՀ ոստիկանությունում ծառայող ընտանեկան մասնագիտական դինաստիաների անդամների մեծարմանը նվիրված միջոցառում՝ համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի ,,Հայաստանի Հանրապետությունում ընտանիքի տարի հայտարարելու և ընտանիքի տարվա հետ կապված միջոցառումների ցանկը հաստատելու մասին,, թիվ 356-Ա որոշման 11-րդ կետի: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ենթակա բաժինների ղեկավարներ, ոստիկանության տարբեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներ: Միջոցառման ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ոստիկանական ընտանեկան մասնագիտական դինաստիաների ներկայացուցիչներ` ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանին, ոստիկանության Վայքի բաժնի ԱԳԽ ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Սևադա Հարությունյանին և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար, ոստիկանության ավագ լեյտենանտ Իսրայել Մարտիրոսյանին հուշանվերներ հանձնեց, ընտանեկան մասնագիտական ավանդույթը շարունակելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35