Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Արտաբույնք  և Հորբատեղ  համայնքներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Արտաբույնք և Հորբատեղ համայնքներ 18.04.2015

202015 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Արտաբույնք և Հորբատեղ համայնքներ: Մարզպետը ժամը 10.30-12.30-ը եղել է Արաբույնք, իսկ 13.00-14.30-ը Հորբատեղ համայնքներում: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները Արտաբույք համայնքի ղեկավար Սամվել Սեդրակյանի ուղեկցությամբ այցելել են համայքի դպրոց և բուժկետ, այնուհետ հանդիպում են ունեցել համայնքի բնակիչների հետ: Մանկավարժական կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է դպրոցական գույքի ձեռք բերման և դպրոցի դահլիճի վերանորոգման հարցերը: Իսկ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել գյուղատնտեսական վարկեր ստանալու հետ կապված, Շատինի առողջություն կենտրոնում ախտորոշող ոչ ժամանակակից սարքավորումների պատճառով հետազոտվելու դժվարությունների հետ կապված խնդիրները և ճանապարհների բարեկարգման հարցը: Հորբատեղ համայնքում ղեկավար Գագիկ Սանդրոսյանի ուղեկցությամբ նույնպես այցելել են համայքի դպրոց և բուժկետ: Հորբատեղի դպրոցում մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է դպրոցի ցանկապատման հարցը: Հորբատեղցիների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել ոռոգման ջրատարի 30 մետր հատվածի կիսախողովակների անցկացման, խմելու ջրագծի վերանորոգման, միջհամայնքային ճանապարհի ասֆալտապատման կամ փոսալցման, մշակույթի տան գույքի ձեռք բերման հարցերը: Ինչպես միշտ, համայնքների բուժկետում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է բուժկետի սանիտարահիգիենիկ իրավիճակին և բնակչության սպասարկման առկա հնարավորություններին:

  Քննարկվեցին  2015 թվականի առաջին եռամսյակում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքները

Քննարկվեցին 2015 թվականի առաջին եռամսյակում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքները 17.04.2015

2015 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեցին 2015 թվականի առաջին եռամսյակում մարզի Արտաբույնք, Արփի, Ելփին համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, վարչական հսկողություն իրականացնող մարզային հանձնաժողովի անդամները, Արտաբույնք, Արփի, Ելփին համայնքների ղեկավարները և համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարները: Քննարկվեցին ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումներն ու թերությունները, տրվեցին բացատրություններ: Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում նշեց, որ անհրաժեշտ բոլոր քայլերը պետք է ձեռնարկել, հետագա գործունեության ընթացքում բացառելու նման խախտումներն ու թերությունները: Համայնքի ղեկավարները խոստացան առավել մեծ հսկողություն իրականացնել տնտեսության վարման գործընթացին:

   ՀՀ Վայոց  ձորի  մարզպետը մասնակցել  է ոստիկանության  ծառայողների  խրախուսման միջոցառմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ոստիկանության ծառայողների խրախուսման միջոցառմանը 17.04.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է 2015թ. ապրիլի 16-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ՀՀ ոստիկանության 97-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած ոստիկանության ծառայողների խրախուսման միջոցառմանը: Խրախուսման արարողությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, գնդապետ Վալերի Քոչարյանը, ոստիկանության մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներ, ոստիկանության վետերաններ: Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և ՀՀ ոստիկանության 97-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով խրախուսվեցին ոստիկանության մի շարք ծառայողներ և վետերաններ: Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի կողմից խրախուսանքին արժանացան ոստիկանության 16 ծառայողներ: Վայոց ձորի մարզպետի, Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի քաղաքապետերի կողմից պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնվեցին ոստիկանության թվով 20 ծառայողների: ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի հրամանով հուշանվերների և պատվոգրերի արժանացան ոստիկանության 7 ծառայողներ: Վերջում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհավորեց պարգևատրվածներին և բոլորին մաղթեց անվատանգ ծառայություն և աշխատանքային նորանոր հաջողություններ:

Վայքի հիմնական դպրոցում կազմակերպվել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Վայքի հիմնական դպրոցում կազմակերպվել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում 16.04.2015

Վայքի հիմնական դպրոցում կազմակերպվել էր Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում > խորագրով: Միջոցառումը կազմակերպվել էր IYա (դասվար՝ Օֆելյա Թովմասյան) և YI բ ( դասղեկ՝ Հայարփի Մարգարյան) դասարանների աշակերտների ուժերով: Այն կոչ էր ուղղված հայ մարդուն՝ փորձություններին դիմակայելու, հավաստում՝ հայկական քոչարին Մասիսի լանջին պարելու, երդում՝ հայ դատին ու պահանջատիրությանը տեր լինելու, ինչպես նաև բողոք այն երկրների դեմ, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը: Դպրոցականները ոտնկայս երդվեցին, որ տերն են հայ տան` կամքով իրենց խղճի, սրտովն Արարչի: Միջոցառման ավարտին տնօրեն Հովիկ Մնացականյանն իր ելույթում կարևորեց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի վերածնունդը և այսօրվա սերնդի հայ դատին տեր լինելու և պահանջատեր սերունդ հանդիսանալու փաստը: Միջոցառումն ամբողջացավ այցով դեպի հուշարձան, ուր ծաղիկներ դրվեցին ի տուրք հարգանքի:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ 16.04.2015

Ոստիկանության հարգարժան գեներալներ, հարգելի սպաներ և ծառայողներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ ոստիկանության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ անվտանգ ծառայություն: Ի դեմս Ձեզ, մեր երկրում իրականացվում է հասարակական կարգի պահպանությունը, ներքին անվտանգության ապահովումը, հանրապետությունում տնտեսություն վարող սուբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, շահերի, գույքի և ունեցվածքի պահպանումը: Բազմիցս ենք համոզվել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կայացած և հաստատուն կառույց է, պատրաստակամ՝ ծառայելու պետությանն ու ժողովրդին, լինելու այնտեղ, որտեղ կարգ ու կանոն հաստատելու և պահպանելու անհրաժեշտությունը կա: Նույնպիսի պատրաստակամությամբ՝ լավին ու բարուն ծառայելու, ամենայն պատասխանատվությամբ մասնագիտական առաքելությունն իրականացնելու և ոստիկանին հարիր վարքագծով են աչքի ընկնում նաև ՀՀ Վայոց ձորի մարզի ոստիկանության սպաներն ու ծառայողները: Եվ դրսևորած շնորհակալ վարքագծի շնորհիվ հասարակության մեջ ոստիկանի հանդեպ ձևավորվում է դրական վերաբերմունք, վստահություն և հավատ հանցագործությունների դեմ մղվող պայքարում հուսալի գործընկեր դառնալու: Հարգելիներս, մասնագիտական տոնի կապակցությամբ կրկին շնորհավորում եմ Ձեզ: Մաղթում եմ Ձեր ընտանիքներին անձնական և ընտանեկան երջանկություն, մասնագիտական հաջողություններ: Միշտ պատրաստ եղեք դժվարին և սկզբունքային ծառայության՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ,,Հայերի դատը մարդկության դատն է,, վերնագրով բաց դասին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ,,Հայերի դատը մարդկության դատն է,, վերնագրով բաց դասին 16.04.2015

2015 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպված ,,Հայերի դատը մարդկության դատն է,, վերնագրով բաց դասին: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մշակութային և կրթական հաստատությունների աշխատակիցներ, դպրոցականներ: Միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի ավագ աշակերտների ուժերով, որի հեղինակն էր դպրոցի պատմության ուսուցչուհի Գոհար Ազատյանը: Ներկայացվեց ցեղասպանության պատմությունը, ընթերցվեց ցեղասպանության թեմայով գեղարվեստական ստեղծագործություններից հատվածներ, խոսվեց ,,Նեմեսիս,, օպերացիայի մասին և երախտագիտության խոսքեր հնչեցվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների հասցեին: Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին և մյուս հանդիսատեսներին ներկայության համար: Գրադարանի տնօրենը նշեց, որ միջոցառման մասնակից աշակերտներն իրենց լավագույն ընթերցողներն են, ուստի կազմակերպչին ու ներկայացման մասնակիցներին շնորհակալություն հայտնեց նաև շարունակական համագործակցության համար: Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում նույնպես շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, ի դեմս գրադարանի տնօրենի: Մարզպետն իր խոսքում նշեց, որ ցեղասպանության նահատակների հիշատակը վառ պահելու համար պետք է յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում լավագույնս կատարի իր պարտականությունները, նպաստելով Հայաստանի Հանրապետության հզորացմանը և պետականության ամրապնդմանը, որպեսզի այսուհետ ապրիլ ամիսը մեր երկրի համար դառնա ոչ թե սգո ամիս, այլ ,,Ապրելու ապրիլ,,: Նշենք, որ սրահում բացվել էր ցուցահանդես ,,Հարյուրամյա ոճիր ու հավերժող հայ ժողովուրդ,, խորագրով :

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53