Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց <<Սպարապետ Վազգեն Սարգսյան>> շքանշանակիր Հրայր Թադևոսյանին

06.07.2016

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած և հայրենի Եղեգիս գյուղ վերադարձած, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով <<Սպարապետ Վազգեն Սարգսյան>> շքանշանակի արժանացած Հրայր Լևոնի Թադևոսյանին և նրա հորը Լևոն Թադևոսյանին:
Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Հրայր Թադևոսյանին ապրիլյան քառօրյա պատերազմում ծառայողական պարտականությունները պատշաճորեն կատարելու և հայրենիքի սահմանների պաշտպանական կռիվներում թշնամուն հաղթելու համար: Մարզպետը նշեց, որ հպարտորեն է խոսում հայոց բանակում ծառայելու ընթացքում իրենց կարգապահությամբ աչքի ընկնող վայոցձորցի զինվորների մասին, որպես մարզպետ առավել հպարտանում է, երբ նրանք իրենց ցուցաբերածարիության, խիզախության և անձնվիրության համար արժանանում են պարգևների:
Մարզպետը Հրայր Թադևոսյանին մաղթեց հաղթանակներ և աշխատանքային ձեռքբերումներ նաև քաղաքացիական կյանքում: Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Լևոն Թադևոսյանին հայրենասեր և քաջ զավակ դաստիարակելու համար և հայտնեց իր պատրաստակամությունը մշտապես օգտակար լինելու Թադևոսյանների ընտանիքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28