Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2016» պատանեկան XI միջազգային բաց մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը

06.07.2016

 Հուլիսի 4-ին «Ջերմուկ Աշխարհ» առողջարանում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2016» պատանեկան XI միջազգային բաց մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։
Մասնակիցներին շնորհավորեցին և մրցանակներ հանձնեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Վայոց ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, մրցաշարի հովանավոր <<Գեոթիմ>> ընկերության ներկայացուցիչները, մրցաշարի գլխավոր կազմակերպիչ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը։ Ջերմուկ աշխարհ առողջարանը՝ ի դեմս «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի տնօրեն Կարեն Ավագյանի, նույնպես մրցանակներ հանձնեց մրցաշարի առաջատար մասնակիցներին։
Մրցանակներ ստացան նաև 3 մարզիչներ, որոնց սաները ցուցադրեցին լավագույն արդյունքներ։ Նրանց մրցանակներն ապահովեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:
Բազում մրցանակներից անմասն չմնացին արտերկրից ժամանած մեր հայ մասնակիցները։
Հուշամրցաշարի ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների օգնությամբ՝
http://www.chess-results.com/tnr227913.aspx…
http://www.chess-results.com/tnr227954.aspx…
http://www.chess-results.com/tnr228031.aspx…
Աղբյուրը՝ http://jermuk.chessacademy.am/

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28