Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացավ քաղաքացիների 2016 թվականի մայիս ամսվա ընդունելությունը 17.05.2016
2016 թվականի մայիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 93 քաղաքացի, ընդունելության էին եկել 98-ը: Ընդունելության եկած 91 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Մեկ քաղաքացի դիմել էր հոսանքի անկանոն մատակարարման, 2 քաղաքացի՝ տան վթարայնության, 4 քաղաքացի՝ աչքի վիրահատման հարցով: Հոսանքի անկանոն մատակարարման և տան վթարայնության հարցերով դիմած քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծումը գտնելու նպատակով մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին: Իսկ աչքի վիրահատման խնդրով դիմած քաղաքացիներին մարզպետն ասաց, որ առաջիկայում > առողջապահական կազմակերպությունն այցելելու է Վայոց ձորի մարզ, որի ընթացքում բժշկական օգնություն կստանան նաև նրանք:

Խորհրդակցություն մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ 17.05.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը. 1. 2015-2016 ուսումնական տարվա ամփոփում և >, > նախապատրաստական աշխատանքների կազմակերպում: 2.Պետական ավարտական և միասնական քննությունների կազմակերպում: 3.Dsaran.am կրթական ծրագրի աշխատանքների ամփոփում: 4.ՀՀ Նախագահի մրցանակի համար > մրցույթի նախապատրաստում: 5.Կայուն դպրոցական սննդի կազմակերպում: 6. ՀՀ վարչապետի հանձնարարականը դպրոցների ազատ ֆինանսական միջոցների տնօրինման վերաբերյալ: 7.Հայտարարություններ. Խորհրդակցության բացման խոսքում մարզպետ Հարություն Սարգսյանը դպրոցների տնօրեններին հանձնարարեց դպրոցներում կազմակերպվելիք վերջին զանգի արարողություններն ավարտել վերջին դասով և բացառել մարզի դպրոցներում դրամահավաքությունը: Առաջին չորս հարցերի վերաբերյալ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 16.05.2016
Ս/թ մայիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և ծրագրերը: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ շարունակվում են մարզում միասնական քննությունների անցկացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքները: Վարչության պետը նշեց նաև, որ նախատեսվում է մարզի հանրակրթական հաստատությունների տնօրենների խորհրդակցություն, որի ժամանակ կքննարկվեն վերջին զանգի և վերջին դասի կազմակերպմանն առնչվող հարցեր: Մարզպետը հանձնարարեց զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանին՝ ներկայացնել մարզի ՓՄՁ ոլորտում 2016 թվականին դրամաշնորհ ստացած ձեռնարկությունների ցանկը, որպեսզի

Վայոց ձորի մարզում շարունակվում են մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները 16.05.2016
Վայոց ձորի մարզի համայնքներում, ուսումնական ու մշակութային օջախներում կազմակերպվել ու շարունակվում են կազմակերպվել տարաբնույթ միջոցառումներ, նվիրված հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող մայիսյան հաղթանակներին, որոնցից անմասն չի մնացել նաև Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցը: Դպրոցում կազմակերպվել են >, >, > խորագրերով միջոցառումներ, որոնց մասնակցել են դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի երեխաները: Նշված միջոցառումները տարվերջյան յուրահատուկ ստուգատեսեր են դպրոցում դասավանդվող > առարկայի արդյունքների, ինչպես նաև հաշվետվություն՝ արվեստի օջախներում երաժշտական գործիքների դասարաններում սովորող թիվ 2 հիմնական դպրոցի սաների կողմից: Կազմակերպվել է նաև լեզուների իմացության ստուգատես, հավատարմությամբ՝ ֆրանկոֆոն երկրների համամարդկային արժեքներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Շատին և Հորս համայնքներ 12.05.2016
Մայիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Շատին և Հորս համայնքներ: Համայնքապետարաններում մարզպետ Հարություն Սարգսյանին ընդունել են Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանը և Հորս համայնքի ղեկավար Շմավոն Ամիրգուլյանը: Համայնքներների ղեկավարները կազմակերպել են մարզպետի հանդիպումը համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և բնակիչների հետ, որոնց մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է 2016 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարզում կատարված աշխատանքները և ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը: Մարզպետը Հորսում այցելել է համայնքի բուժկետ և ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, ինչպես նաև հետաքրքրվել բնակչության սպասարկման հնարավորություններով: Հանդիպումների ընթացքում մարզպետի առջև իրենց հուզող հարցերն են բարձրացրել համայնքների բնակիչները: Շատինում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել է ոռոգման ցանցի ջրատարերի մաքրման և սպասարկման, ինչպես նաև քարաթափման գոտու հարցերը: Հորսում բարձրացվել են փողոցային լուսավորության և կաթի մթերման խնդիրների հետ կապված հարցերը: Որպես առաջնահերթություն մարզպետը համայնքներում ծանոթացել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 11.05.2016
2016 թվականի մայիսի 11-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր՝