Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում

20.09.2016

 Սեպտեմբերի 19-ին Վայոց ձորի մարզային գրադարանում Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին:
Միջոցառումը կրում էր <<Հայաստան իմ, ապրիր հավետ ու երջանիկ>> խորագիրը: Այն կազմակերպվել էր մարզային գրադարանի մանկան բաժինը: Միջոցառման մասնակիցներին ուղջունեց գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Բացման խոսքով հանդես եկավ մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը: Միջոցառումն սկսվեց Արցախյան ազատամարտում զոհված հայ քաջորդիների հիշատակը հարգելու լռության րոպեով: Այնուհետև ներկայացվեց անկախության ճանապարհը բռնած մեր ժողովրդի անցած 25 ամյա ուղին: Հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ:
Միջոցառման ավարտին մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և միջոցառման կազմակերպիչներին: Այն եզրափակվեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի շնորհակալական խոսքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 12:48:41