Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության շնորհանդեսը

Տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության շնորհանդեսը 15.05.2015

Այսօր > հյուրանոցում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության շնորհանդեսը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո մշակված Հայաստանի Երրորդ ազգային հաղորդագրությունը ներկայացվել է գործընկեր կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին: Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Կառավարության, Ազգային Ժողովի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների և մասնավոր հատվածի ու ՀԿ-ների ներկայացուցիչներ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր բացման խոսքում նշել է. <<Կլիմայի փոփոխությունը մարդկության առաջ ծառացած հիմնական մարտահրավերներից է, որը հնարավոր է հաղթահարել միայն համատ

Քարաթափում 13.05.2015

Մայիսի 13-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի սկզբնամասում՝ Մ-10 ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 10-րդ կմ-ում՝ Շատին գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել քարաթափում (ութ քար՝ մոտ 1,5 խմ), որի հետևանքով ճամփեզրին գտնվող էլ.սյունը թեքվել է: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ Եղեգնաձորի ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ճանապարհից հեռացրել են քարերը և ուղղել էլ.սյունը: Աղբյուրը՝ mta.gov.am, 13.05.2015

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 12.05.2015

Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի մայիսի 15-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Ամփոփվեց Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարի արդյունքները

Ամփոփվեց Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարի արդյունքները 12.05.2015

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին նվիրված Վայոց ձորում կազմակերպված մարզային միջոցառումների ակորդը տրվեց 2015 թվականի մայիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արփի համայնքում տեղի ունեցած տոնական միջոցառումով, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գագիկ Առաքելյանը, Եղեգնաձորի տարածքային զինկոմիսարը, մարզպետի տեղակալները, Արփի համայնքի ղեկավարը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, ոստիկանության և բանակի բարձրաստիճան սպաներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, Արփի համայնքի բնակիչներ, հյուրեր: Հերոսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որից հետո` Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարի հաղթողների պարգևատրման, առաջնության փոխանցիկ գավաթի և մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարի փոխանցիկ գավաթը և ոսկե մեդալը նվաճեց Եղեգնաձոր քաղաքի թիմը, արծաթե մեդալին արժանացան ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի թիմի զինվորները, բրոնզե մեդալը բաժին հասավ Ազատեկ համայնքի թիմին, իսկ 4-րդ տեղը գրավեց Եղեգնաձորի ,,Գիտելիք,, թիմը: Վահիկ Լևոնյանի հարազատները նույնպես հանդիսությանն անմասն չմնացին, նրանց կողմից շնորհակալագրեր հանձնվեցին միջոցառման կազմակերպիչներին և աջակիցներին:

Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ Վայոց ձորի մարզի համայնքներում

Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ Վայոց ձորի մարզի համայնքներում 11.05.2015

Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ 2015 թվականի մայիսի 8-ին և 9-ին Վայոց ձորի մարզի գրեթե բոլոր համայնքներում կազմակերպվեցին տոնական միջոցոռումներ: Նախորդող ներկայացրել ենք մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների և մարզում տեղակայված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ համատեղ իրականացված տոնական միջոցառումները, նվիրված՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին: Ներկայացնում ենք տոների կապակցությամբ մարզի մյուս համայնքներում կազմակերպված միջոցառումները: Վայքի Սուրբ. Տրդատ եկեղեցում (Պատարագիչ՝ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյան) և Ջերմուկի Սուրբ. Գայանե եկեղեցում (Պատարագիչ՝ Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյան) մատուցվեց Սուրբ. Պատարագ և Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Իսկ համերգային ծրագրեր, պսակադրության արարողություն իրականացվեց և հարգանքի տուրք մատուցվեց ինչպես Վայք և Ջերմուկ քաղաքային, այնպես էլ շուրջ 4 տասնյակ գյուղական համայնքներում:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընտրվել է Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընտրվել է Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ 11.05.2015

Այսօր՝ մայիսի 11-ին, Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նիստը, որին ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը, Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահի տեղակալներ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, հանրակրթական դպրոցներում շախմատ դասավանդող ուսուցիչները, մարզադպրոցների շախմատի մարզիչները: Մինչ նիստի օրակարգը ներկայացնելը մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց հյուրին, ապա մարզում տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնելու համար ձայնը փոխանցեց Հայաստանի շախմատի ակադեմիայի Վայոց ձորի մարզային ներկայացուցիչ Աշոտ Խուդավերդյանին: Մասնակիցներն իրենց հուզող խնդիրներն ուղղեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանին, ով պատասխանեց բոլոր հարցերին և հավելեց, որ Վայոց ձորի մարզում շախմատի զարգացման տեմպերը գոհացուցիչ չեն, ուստի պիտի անել ամենը շախմատի զարգացման արդյունքները ցանկալի աստիճանի հասցնելու համար: Այնուհետ նիստի մասնակիցները ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին միաձայն ընտրեցին, Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը շնորհավորեց Հարություն Սարգսյանին Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքով կհասնեն ավելի լավ արդյունքների: Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և վստահեցրեց, որ ամեն կերպ կօժանդակի ՀՀ Վայոց ձորի մարզում շախմատի զարգացման և մասսայականացման գործին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53