Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ 28.05.2015

Սիրելի հայրենակիցներ: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: 1918 թվականին կազմավորվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որ ձեռք բերվեց Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մեր ժողովրդի մղված անհավասար, բայց և հաղթական կռվով: Մեր ժողովրդի պատմությունը թեև եղել է անկումներով նաև, այնուամենայնիվ պատմությունն արձանագրել է մի շարք հերոսական վերելքներ, որոնցից մեկը 1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված պետականությունն է՝ պետականության յոթդարյա կորստից հետո: Հայաստանի առաջին Հանրապետության գոյատևման երկուսուկես տարիների ընթացքում ստեղծված պետական կառույցը հիմք հանդիսացավ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, իսկ այնուհետ` Հայաստանի Հանրապետության։ 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը մեր ժողովրդի հայրենասիրության, անկախ ապրելու որոշմանը տեր լինելու պատմական վկայություն է: Փառք ու պատիվ մաղթենք հերոսամարտի բոլոր նահատակներին, ովքեր կենաց ու մահվան կռիվ տվեցին հանուն հայրենիքի անկախության: Ու մեզ ավանդեցին այս մի բուռ երկիրը, որի զորացումն ու հզորացումը նաև մեր սերնդի գործն է, որպես պատասխան նրանց թափած արյան: Բարի հիշատակ 1918-1920թթ. ազատամարտի հերոսներին, Հայոց վերածնված պետականության համար մարտիրոսված մեր քույր-եղբայրերին: Կրկին շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ օրեր և ամուր պետականություն:

ժայռաբեկորները հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից 26.05.2015

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ-ում՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Ելփին գյուղի մոտ, տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունը դարձել էր միակողմանի: Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները 4 խմ ծավալի ժայռաբեկորները ժամը 10:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Ավարտական  միջոցառում՝ առաջին դասարանցիների համար

Ավարտական միջոցառում՝ առաջին դասարանցիների համար 26.05.2015

Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում տարիների ավանդույթ է ձևավորվել` ուստարվա ավարտը նշանավորել միջոցառումներով և հանդեսներով: Բացառություն չէր նաև 2014-2015 ուսումնական տարին: Բեմի վրա են Iա,բ,գ դասարանների աշակերտները: Բազմավաստակ դասվար Սեդա Ղարագյոզյանը և սկսնակ մանկավարժներ Ոսկեհատ Մանուկյանն ու Անի Ստեփանյանն ուսուցիչներին և ծնողներին ներկայացրին իրենց կատարած աշխատանքը, երեխաների ձեռքբերումները և կարողությունները` դրանք ներկայացնելով հետաքրքիր, բազմաբովանդակ բեմականացմամբ և երաժշտական կատարումներով:

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների հետ

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների հետ 26.05.2015

Մայիսի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն անցկացրեց ամենամսյա համամարզային խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրապետության 10 մարզպետներն ու նախարարության ղեկավար կազմը: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքների խոշորացման գործընթացին առնչվող հարցեր, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցության ընդլայնումը, Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության ,,Արի տուն,, 2015 թ.-ի ծրագրին առնչվող հարցեր և այլն: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը մարզպետների հատուկ ուշադրությունը հրավիրեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված համայնքներում զարգացման համապատասխան ծրագրերի իրականացման ընթացքին, մասնավորապես՝ խոսվեց սոցիալական ծրագրերի, մանկապարտեզների, մշակույթի տների զարգացման, ինչպես նաև միջհամայնքային ճանապարհների բարեկարգման մասին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարզպետներին հորդորեց անցյալ տարվա օրինակով աջակցել Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության ,,Արի տուն,, ծրագրի շրջանակներում սփյուռքից ժամանած հայ երիտասարդների ընդունելության հարցում: Քննարկվեցին նաև սեպտեմբերին Հայաստանի երեք մարզերում՝ Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, երաժշտական փառատոնների անցկացման հարցերը: Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցության ընդլայնման գործընթացի շրջանակներում ՏԿԱԻ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց մարզպետներին՝ ուղղված ԼՂՀ-ի հետ միջհամայնքային համագործակցության ակտիվացմանը: Աղբյուրը՝ mta.gov.am, 26.05.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի այցը՝  ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի այցը՝ ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգ 25.05.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգի միջև 19.04.2011թվականին ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային բնագավառներում Համագործակցության համաձայնագրի շրջանակում, փոխադարձ այցով ս/թ մայիսի 18-ից 21-ը գտնվում է ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգում: Պատվիրակության կազմում է եղել նաև մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Մայիսի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի պատվին ընդունելություն է կազմակերպվել Նիժնի Նովգորոդ քաղաքի ,,Կրեմլ,, համալիրում: Այնուհետ մարզպետը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմում զոհված նիժիգորոդցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ, որից հետո հյուրերի համար կազմակերպվել է էքսկուրսիա, դեպի Օկա և Վոլգա գետերի միացման խառնարան: Էքսկուրսիային հաջորդել է այցը քաղաքի պատկերասրահ, որտեղ ցուցադրվում է ռուսակական գեղանկարչության շուրջ 1500 արժեքավոր կտավներ: Նահանգի մշակույթի նախարարի և միջազգային հարցերի դեպարտամենտի նախագահի ուղեկցությամբ Վայոց ձորի պատվիրակությունն այցելել է Նիժնի Նովգորոդի հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և կատարել մոմովառություն: Այնուհետ Նիժիգորոդի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանի ուղեկցությամբ շրջայց է կատարվել եկեղեցու առաջին հարկում գործող նորաբաց՝ ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ այցելուների առջև իր դռները բացած թանգարանում: Թանգարան այցից հետո, կայացել է ՌԴ Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևի հետ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի պաշտոնական հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նիժեգորոդի նահանգի միջև Փոխըմբռնման հուշագրի շրջանակում մշակութային և առևտրատնտեսական համագործակցության բնագավառում մինչ այդ կատարած աշխատանքները և հետագա համագործակցության հեռանկարային քայլերի հետ կապված հարցերը: Վերջում ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգապետ Վալերի Շանցևը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հուշանվերներ են փոխանակել: Պաշտոնական ընդունելությունից հետո նահանգապետ Վալերի Շանցևի ուղեկցությամբ մարզպետ Հարություն Սարգսյանն ուղևորվել է քաղաքի թիվ 18 արվեստի դպրոց, ուր հյուրերեին ընդունել են ավանդական Աղ ու հացով: Դպրոցում տեղի է ունեցել, այն հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությունը: Համերգային ծրագրին մասնակցել են Նիժնի Նովգորոդի Արամ Խաչատրյանի անունը կրող թիվ 18 արվեստի դպրոցի և հայ համայնքում գործող ,, Նաիրի,, պարային համույթի սաները: (Հանդիսության վերաբերյալ լուսաբանական նյութը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել Նիժնի Նովգորոդի թիվ 18 արվեստի դպրոցն Արամ Խաչատրյանի անունով անվանակոչելու արարողությանը, 20.05.2015, vdzor.gov.am պաշտոնական կայքում): Նույն օրը երեկոյան հյուրերի պատվին տրվել է պաշտոնական ընթրիք: Մայիսի 20-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրված են եղել Վայոց ձորի մարզում գյուղատնտեսական արտադրանքի տեսականու հարցերով և արտադրության ծավալներով, հետագա փոխշահավետ համագործակցության նպատակով: Իսկ տուրիզմի ներկայացուցիչներին հետաքրքրել է Վայոց ձորի մարզի տուրիստական պոտենցիալը՝ էկոտուրիզմից մինչև առողջարանային տուրիզմ: Այնուհետ կազմակերպվել է այց Գորկի քաղաքի Ավտոգազ գործարան, որտեղ բանակցություններ են վարվել հետագա հնարավոր համագործակցության նպատակով: Գործարանում վայոցձորյան պատվիրակությունը շրջայց է կատարել ձեռնարկության գործունեության պատմությունը ներկայացնող թանգարանում: Մայիսի 20-ի երեկոյան մարզպետը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Հայ համայնքի հետ ջերմ ու սրտառուչ հանդիպումով էլ ավարտվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ՌԴ Նիժեգորոդի նահանգ կատարած աշխատանքային այցը: Մայիսի 21-ին մարզպետը վերադարձել է Հայաստան:

ՀՀ Վայոց ձորի մարզի   դպրոցներում հնչեց 2014-2015 ուսումնական տարվա  ավարտական վերջին զանգը

ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցներում հնչեց 2014-2015 ուսումնական տարվա ավարտական վերջին զանգը 22.05.2015

ՀՀ Վայոց ձորի մարզի 30 միջնակարգ և 3 ավագ դպրոցներում հնչեց 2014-2015 ուսումնական տարվա ավարտական վերջին զանգը, որի ղողանջների ներքո կյանքի նոր փուլի շեմին ոտք դրեցին 596 շրջանավարտներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները մարզպետի հանձնարարությամբ ներկա գտնվեցին դպրոցներում կազմակերպված հրաժեշտի ,,Վերջին դասի,, տոնական միջոցառումներին: Դպրոցներ են հաճախել նաև համայնքների և ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, զինվորականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառումներին մասնակցել են դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, շրջանավարտների ծնողներն ու հարազատները: Բոլոր դպրոցներում հավուր պատշաճի կազմակերպվել են շրջանավարտների հրաժեշտի տոնական արարողությունները, ուր հնչել են հրաժեշտի ու երախտագիտության խոսքեր ուղղված հարազատ կրթօջախին և իրենց դասավանդող մանկավարժներին: Իսկ շրջանավարտներին բարի երթ ու հաջողություններ են մաղթել նրանց սիրելի ուսուցիչները, ծնողներն ու դպրոց այցելած հյուրերը: Ջերմ ու սրտառուչ բարեմաղթանքի խոսքեր են միմյանց հղել նաև շրջանավարտները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53