Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ

20.09.2016

 Սիրելի՛ հայրենակիցներ:
Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ը ոսկե տառերով է գրվել հայ ժողովրդի պատմության էջերում, քանզի այդ օրը մեր ժողովուրդը աներկբա <<Այո>> ասելով անկախության հանրաքվեին, ի լուր մոլորակի այլ ժողովուրդների, պետութունների և միջազգային կառույցների, հայտարարեց, որ վերստանձնում է սեփական երկրի ճակատագիրը տնօրինելու դժվարին, բայց պատվաբեր պատասխանատվությունը: Հայտարարեց, որ ընդունում է նախնիների ժառանգությունը, ստանձնում է ազգային խնդիրներին տեր լինելու և սերունդներին խաղաղ ու ապահով երկիր ժառանգելու պարտականությունը:
Սիրելիներս, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին այլևս իրականություն դարձավ անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի դարավոր երազանքը: Սակայն 25 ամյա անկախության ուղին մեր ժողովրդի համար սկսվեց դժվարագույն աշխարհաքաղաքական տնտեսական իրավիճակով՝ 88-ի երկրաշարժի հետևանքով ավերված քաղաքներ ու գյուղեր, Արցախյան ազատամարտ և ետխորհրդային բոլոր պետություններին բաժին ընկած պարալիզված տնտեսություն ու դրան ածանցյալ սոցիալական ծանր իրավիճակ: Բայց մարտնչող ազատամարտիկների և նորաստեղծ բանակի շնորհիվ կերտվեց Ացախյան ազատամարտի հաղթական ավարտը, իսկ ժողովրդի անկոտրում կամքի շնորհիվ անցյալում մնացին այն ծանր օրերն ու տարիները: Ոչինչ մեզ հեշտ չտրվեց, որովհետև հաղթանակը կերտվեց մեր քույր-եղբայրների թափած արյամբ, ու մի ողջ սերունդ իր մանկությունն ապրեց մութ ու ցուրտ օրերով: Բայց մեր անկախությունը անփոխարինելի արժեք է և մեծագույն ձեռքբերում:
Սիրելի հայրենակիցներ,  անկախացած մեր երկրի ու մեր սիրասուն զավակների ապագան ու անվտանգությունը, ապահովությունն ու բարեկեցությունը պայմանավորված է յուրաքանչյուրիս ներդրած ջանքերով, ուստի մենք պարտավոր ենք ազգովի՝ համախմբված միասնակամությամբ, կերտելու մեր երազների երկրի՝ Հայաստանի Հանրապետության վաղվա օրը և սերունդներին փոխանցելու խաղաղ, ապահով ու հզորացող հայրենիք:
Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ և մաղթում մեր երկրին հարատև խաղաղություն, իսկ ժողովրդին՝ բարօրություն:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00