Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

   Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերին մարզի մասնակցության հետ կապված  հարցեր

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերին մարզի մասնակցության հետ կապված հարցեր 07.05.2015

Երեկ՝ մայիսի 6-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ: Վայոց ձորի մարզի կողմից մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկ և Վայք քաղաքների ղեկավարները, Եղեգնաձոր քաղաքի ղեկավարի տեղակալը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի գծով պատասխանատու գլխավոր մասնագետը: Հյուրերի կազմում էին ,,Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե,, ՀԿ-ի և աշխատանքային խմբի անդամները: Հանդիպմանը քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերին մարզի մասնակցության հետ կապված հարցեր, ճշտվել է Համահայկական խաղերի ջահը Սյունիքի մարզից ընդունելու և Արարատի մարզին փոխանցելու ճանապարհային քարտեզը: Նշենք, որ 2015թ. Համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդգրկվել են Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում:

Քննարկվել են մարզում  անասնապահության զարգացման կոոպերատիվների ստեղծման հետ կապված հարցերը

Քննարկվել են մարզում անասնապահության զարգացման կոոպերատիվների ստեղծման հետ կապված հարցերը 07.05.2015

2015 թվականի մայիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քննարկում, նվիրված՝ Վայոց ձորի մարզում անասնապահության զարգացման կոոպերատիվների ստեղծման հետ կապված հարցերին: Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԳՆ ԾԻԳ-ի Վայոց ձորի մարզային աջակցության թիմի ղեկավար Վարդան Վարդանյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով, ինչպես նաև գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների պետերը: Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման նշված ծրագրում ընգրկված Ազատեկ, Աղնջաձոր, Ելփին, Զառիթափ, Խաչիկ, Ռինդ, Վերնաշեն համայնքների ղեկավարներն ու շահագրգիր անձիք ներկայացրին կոոպերատիվների ստեղծման ընթացքն իրենց համայնքներում, հետաքրքրվեցին ծրագրային քայլերի հաջորդականությամբ: Վարդան Վարդանյանը խորհրդատվություն իրականացրեց կոոպերատիվների ստեղծման աշխատանքների կազմակերպչական հարցերի շուրջ: Ամփոփելով խորհրդակցությունը, մարզպետ Հարություն Սարգսյանը հորդորեց համայնքների ղեկավարներին՝ օգտվել ընձեռված բոլոր հնարավորություններից՝ գյուղտեխնիկա ձեռք բերելու, համայնքային հանդամիջյան ճանապարհների բարեկարգման, խոտհարքերի ջրարբիացման խնդիրները նման ծրագրերով լուծելու նպատակով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Արին, Ազատեկ և Փոռ  համայնքներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Արին, Ազատեկ և Փոռ համայնքներ 06.05.2015

2015 թվականի մայիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Արին, Ազատեկ և Փոռ համայնքներ: Մարզպետը ժամը 11.00-13.00-ը եղել է Արին, 13.15-14.00-ը Փոռ, 14.20-16.30-ը Ազատեկ համայնքներում: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները Արին համայնքի ղեկավար Վազգեն Սայադյանի և Ազատեկ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել են համայնքապետարաններ, համայքի դպրոց և բուժկետ: Իսկ Փոռում համայնքի ղեկավար Մեսրոպ Բադալյանի ուղեկցությամբ եղել են գյուղապետարանում, ուր հանդիպում է կայացել գյուղի բնակիչների հետ, այնուհետ այցելել են բուժկետ: Արինի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել խմելու ջրի ներքին ցանցի և կոյուղագծի կառուցման, Վայք-Արին ավտոճանապարհի ասֆալտապատման հարցերը: Մարզպետը արինցիների ուշադրությունը հրավիրել է համայնքում անասնապահության զարգացման և հողի մշակության կուլտուրայի բարձրացման, գյուղացիական կոոպերատիվների ստեղծման գործընթացի վրա, որոնց հիման վրա կարող են բարելավվել արինցիների կյանքի պայմանները: Դպոցում բարձրացվել է ջեռուցման ապահովման, դպրոց տանող ճանապարհի բարեկարգման և դպրոցական գրադարանի ստեղծման հարցերը: Փոռում բարձրացվել է ոռոգման ջրի արտաքին ցանցի, խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման, հին խանութի շենքը վերակառուցման միջոցով մշակույթի կենտրոն դարձնելու, միջհամայնքային ճանապարհների բարեկարգման և գյուղտեխնիկայի ձեռք բերման խնդիրները: Ազատեկում նույնպես բարձրացվեց ոռոգման ջրի արտաքին ցանցի, խմելու ջրի ներքին և արտաքին ցանցի, մշակույթի տան վերանորոգման հարցերը: Ազատեկում բարձրացվել է նաև նորաստեղծ ընտանիքների կողմից կենցաղի տան և մանկապարտեզի շենքերի սենյակներն զբաղեցնելու մասին և նշվել է, որ այդ հարցին իրավական կարգավորում չի տրվել: Ազատեկի դպրոցում խիստ արդիական են համարվել համակարգչային նոր տեխնիկայի, սպորտային գույքի և դպրոցական լաբորատոր սարքավորումների ձեռք բերման խնդիրները: Երեք համայնքների բուժկետերում էլ առկա են եղել խմելու ջրի և հոսանքի ոչ նորմալ մատակարարման խնդիրներ:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 05.05.2015

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2015 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 05.05.2015

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թվականի ապրիլ ամսին կատարած աշխատանքների մասին.

 Փրկարարները վնասազերծել են գայլին

Փրկարարները վնասազերծել են գայլին 05.05.2015

Մայիսի 5-ին, ժամը 09.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 տան բակում գայլ են նկատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ-ի խումբը և ՄՓՎ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները քնեցրել են գայլին և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի: Աղբյուրը՝ mes.am, 05.05.2015

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53