Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 12.06.2015

2015 թվականի հունիսի 11-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ հանդիպում մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ,,Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾԻԳ,, պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը: Աշոտ Վարդանյանը ներկայացրեց մարզի համայնքներում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը՝ գազաֆիկացման, ոռոգման ու խմելու ջրագծերի կառուցման և վերանորոգման աշխատանքներ: Նա նշեց, որ բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լուծել համայնքի կողմից իրականացվող համաֆինանսավորման հարցերը: Իրենց հուզող խնդիրների վերաբերյալ ԾԻԳ-ի տնօրենին հարցեր ուղղեցին Գետափ, Արենի, Մալիշկա, Արին, Գոմք և Ելփին համայնքների ղեկավարները:

Տեղեկատվություն 12.06.2015

ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թ. մայիս ամսին կատարած աշխատանքների մասին:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 12.06.2015

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2015 թվականի մայիս ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում 11.06.2015

Ս/թ հունիսի 10-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ղեկավարությամբ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանի մասնակցությամբ անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` ,, Կեչուտի ջրամբարի պատվարի փլուզումը կանխելու կամ փլուզման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու կազմակերպում և իրականացում,, թեմայով: Օրակարգը ներկայացրեց և վարեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ, քաղաքացիական պաշտպանության Վայոց ձորի մարզային շտաբի պետ Հարություն Սարգսյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել է  ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալ Հուսեյն Սեյվանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել է ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալ Հուսեյն Սեյվանին 11.06.2015

2015 թվականի հունիսի 11-ին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալության պատվիրակության անդամները: Պատվիրակությունը ղեկավարում էր Խոյի կուսակալ Հուսեյն Սեյվանին: Պատվիրակության կազմում էին Խոյի քաղաքապետ Մահբուբ Թիզփազը , Խոյի նահանգապետարանի աշխատակից և թարգմանիչ Փայլակ Սահակյանը, քաղաքապետարանի մշակութային-հասարակական, արտաքին հարաբերությունների, տնտեսական և հանրային կապի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանում կայացած պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, լրատվական ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետի օգնականը: Մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց հյուրերին, բարի գալուստ մաղթեց նրանց և ներկայացրեց վայոցձորյան պատվիրակության անդամներին: Կուսակալ Հուսեյն Սեյվանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համարև նույնպես ներկայացրեց կուսակալության պատվիրակության անդամներին: Մարզպետը նշեց, որ դեռևս Վայքի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում եղել է ԻԻՀ Ատրպատականի նահանգում և շատ տպավորված է: Նա կարևորեց երկու պետությունների վարչական շրջանների միջև հաստատված սպորտային և մշակութային հարաբերությունները և հավելեց, որ ժամանակն է հաստատել նաև տնտեսական հարաբերություններ: Մարզպետը շեշտադրեց Համագործակցության հուշագրով ամրագրված գորգագործության, ոչխարաբուծության, զբոսաշրջության և ՓՄՁ ոլորտներում տնտեսական հարաբերություններ հաստատելու հնարավորությունները: Կուսակալն էլ իր հերթին առաջարկեց գործնական քայլերի դիմելուց առաջ ուսումնասիրել, բարեկամ մարզերի կարողությունները, համագործակցության այլ ոլորտներ գտնելու համար, շարունակելով խորացնել մարզամշակութային հարաբերությունները: Մարզպետը մատնանշեց մարզի առողջարանային զբոսաշրջության հարուստ ռեսուրսները և անասնաբուծության համար նպաստավոր պայմանները: Իսկ կուսակալը հորդորեց օգտվել ԻԻՀ երկաթուղային և ջրային ուղիների մեծ հնարավորությունից, կազմակերպել սահմանային առևտուր: Նշվեց, որ մարզերը միմյանց համար կարող են տարանցիկ գոտի հանդիսանալայլ շուկաներ դուրս գալու համար: Հյուրերը նվերներ փոխանակեցին, այնուհետ կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալ Հուսեյն Սեյվանիի առանձնազրույցը:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 01.06.2015

Սիրելի երեխաներ, ծնողներ, տատիկներ և պապիկներ, շնորհավորում եմ բոլորիս ամառային առաջին և ամենաբարի տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Սա տարվա ամենաջերմ և ուրախ տոնն է, քանզի այն նվիրված է մեր բալիկներին, մեր երկրի ապագան կերտող սերնդին: Երեխայի մեջ ապագան տեսնելով՝ մենք այն նույնացնում ենք երկրի վաղվա օրվա հետ: Ուստի բոլորս պարտավոր ենք առավելագույնն անելու երեխաների գալիք կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու նպատակով: Իսկ այսօր ամեն եռանդ ու ջանք պետք է ներդնել երեխաների իրավունքները պաշտպանելու՝ առանձնապես ընտանեկան ջերմության ու հոգածության ներքո մեծանալու հնարավորության ապահովման համար: Սիրելի երեխաներ, ամենագեղեցիկ, վարդագույն երանգներով լեցուն այս տոնին, մաղթում բոլորիդ առողջություն, անամպ և խաղաղ երկինք: Թող իրականանան ձեր բոլոր երազանքները: Եղեք սիրված ու երջանիկ, դարձեք մեր երկրի արժանավոր քաղաքացիները: Ձեզ անհոգ մանկություն և լուսավոր ապագա:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53