Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

19.09.2016

 2016 թվականի սեպտեմբերի 19-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:

Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, <<Եղեգնաձորի>> ՓԲԸ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանը:
Օրակարգում ներառված էր՝ 2016թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Եղեգնաձորի ԲԿ>> ՓԲԸ-ում ֆինանսական աուդիտի և մարզպետարանի աշխատակազմի 2-րդ կիսամյակի դրությամբ փաստացի կատարված ծախսերի համապատասխանությունը <<ՀՀ 2016 թ.-ի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> ՀՀ կառավարության 24.12.2015թ.-ի թիվ 1555-Ն որոշման համամասնություններին համապատասխանության աուդիտի հաշվետվությունների ներկայացումը:
Հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը, անդամներ Ս. Թարվերդյանը և Ն. Մաղաքյանը:

Նիստը որոշեց`
Առաջարկել՝
1.Ներքին աուդիտի բաժնին՝ <<Եղեգնաձորի ԲԿ>>ՓԲԸ-ում աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2.<<Եղեգնաձորի ԲԿ>>ՓԲԸ-ի տնօրենին՝ աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունների և խախտումների վերացման համար կազմել ժամանակացույց և ողջամիտ ժամկետներում վերացնել նշված թերությունները և խախտումները: 2016թ.-ի բյուջետային տարում ՀՀ պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվեհամարին փոխանցել պետության շահութաբաժնի լրացուցիչ հաշվարկված պարտավորության գումարը: Պետական պատվերի և բժշկական վճարովի ծառայություններն իրականացնել նախատեսված ամբողջական ծավալով: 1 ամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:14:40