Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն 27.07.2016

Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների: Ս/թ հուլիսի 28-ին, ժամը՝ 15.00 տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը նվիրված է ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի գործունեության 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

Մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց քաղաքաշինական գործունեության  տեսչական ստուգումների արդյունքները

Մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց քաղաքաշինական գործունեության տեսչական ստուգումների արդյունքները 27.07.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության կողմից Վայոց ձորի մարզպետարանում քաքաքաշինական գործունեության տեսչական ստուգումների արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Տեսչության հանձնախմբի կողմից ստուգվել են նշված համայնքների աշխատակազմերում քաղաքաշինական գործի վարման մատյանները և արձանագրվել թերությունները: Քննարկման ժամանակ խոսվել է վեր հանված թերությունների մասին և նշվել թերությունները վերացնելու ուղիներն ու ժամկետները: Ստուգումները կատարվել են համաձայն՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին 26.07.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, կնոջ Սվետլանա Ռամիշվիլու հետ: Մարզպետը ողջունեց հյուրին, նշելով, որ նման այցելություններն ավելի են ամրապնդում ՌԴ և ՀՀ մարզերի միջև եղած համագործակցությունը և խոսեց ՌԴ Արխանգելսկի և Նիժնի Նովգորոդի մարզերի հետ ՀՀ Վայոց ձորի մարզի համագործակցության մասին: Հ. Սարգսյանը կարևորեց համագործակցության շրջանակում ՌԴ և ՀՀ մարզերի պաշտոնական այցելությունները և համագործակից մարզերի ապրանքային շուկա սեփական արտադրանքի արտահանումների ապահովմանը միտված երկուստեք ներդրվող ջանքերը: Մարզպետը նշեց նաև երկու պետությունների համագործակից մարզերի կրթամշակութային կապերի ամրապնդմանն ուղղված դպրոցահասակ երեխաների փոխայցելությունները և տեղեկացրեց դեսպանին, որ Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 2 միջնակրգ դպրոցն անվանակոչվել է Վ. Լոմոնոսովի անվամբ, իսկ Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցը՝ Մ. Գորկու անվամբ: Մարզպետը նշեց, որ ՌԴ Նիժեգորոդսկի մարզի նահանգապետ Վալերի Շանցևի հրավերով 2015 թվականի մայ

Հրավեր

Հրավեր 26.07.2016

Մեկնարկել է ,,Իմ Հայաստան,, համահայկական պարի III փառատոնը, նվիրված՝ Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձին: Փառատոնի շրջանակում հայրենիք են այցելել սփյուռքում գործող հայկական պարի խմբեր: Նրանք համերգային շրջագայություններով հանդես են գալիս նաև ՀՀ մարզերում: Հուլիսի 27-ին փառատոնի մասնակիցները համերգով հանդես կգան Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում: Սիրով հրավիրում ենք վայելելու հեռավոր սփյուռքից ժամանած մեր քույր-եղբայրների պարային գեղեցիկ կատարումները: Համերգի սկիզբը՝ 19.00:

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 25.07.2016

Հուլիսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Խորհրդակցության սկզբում մարզպետը խոսեց ՀՀ Նախագահի մրցանակի համար > մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքների մասին և հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանին՝ գործադրել ավելի մեծ ջանքեր հաջորդող տարիների մրցույթներում առավել բարձր արդյունքների հասնելու նպատակով: Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց մարզում իրականացվող շինվերանորոգման աշխատանքները, նշելով որ Ջերմուկ քաղաքի Արփա գետի ճեմուղու վերանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը ս/թ օգոստոսի

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը  հյուրընկալեց նորակոչիկ Ռուբեն Հարությունովին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալեց նորակոչիկ Ռուբեն Հարությունովին 25.07.2016

Հուլիսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալեց նորակոչիկ, ՌԴ > տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված մրցույթի > անվանակարգի 2-րդ մրցանակակիր Ռուբեն Հարությունովին և նրա մորը՝ Մարինա Հարությունովային: Մարզպետը հետաքրքրվեց խոստումնալից երիտասարդի ապագա պլաններով և նրան հաջողություն ու անվտանգ ծառայություն մաղթեց: Մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ հպարտանում է ետդպրոցական կրթության դժվարին ճանապարհի առաջին աստիճանում իր գիտելիքներով ու տաղանդով փայլող Ռուբենով և առհասարակ մարզի բոլոր խելացի երիտասարդներով, ովքեր ոտք են դնում գիտության ուղիներ տանող պատվաբեր ճանապարհին և հույս հայտնեց, որ Ռուբեն Հարությունովը նույնպիսի ջանադրությամբ հանդես կգա նաև հայրենիքի սահմանները անառիկ պահելու և իր հարազատ ժողովրդի ու սիրելի մայրիկի անդորրը պահպանելու գործում: Մարզպետը հորդորեց Ռուբենի մայրիկին որդու հետ կապված խնդիրների դեպքում դիմել մարզպետարանի աշխատակազմի ցանկացած աշխատակցի և հայտնեց

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-28 15:26:40