Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

03.10.2016

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մինչ խորհրդակցությունն սկսելը մարզպետը նշեց, որ հոկտեմբերի 2-ին Վայոց ձորի մի շարք համայնքներում, այդ թվում նաև խոշորացվող Ջերմուկի, Վայքի և Զառիթափի փնջերում կայացել են ՏԻՄ ընտրություններ, որոնք անցել են ՀՀ ընտրական օրենսգրքի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված «Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցին համապատասխան: Ընտրություններն ընթացել են առանց միջադեպերի, ապահովելով քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը:
Խորհրդակցությունն սկսվեց նախորդ շաբաթ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին մարզպետարանի աշխատակազմի տորաբաժանումների ղեկավարների հաղորդումով: Նրանց կողմից ներկայացրեց նաև շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Քննարկվեցին քաղաքաշինության,  առողջապահության բնագավառներին, ինչպես նաև բերքահավաքի և աշնանացանի աշխատանքերին վերբերող հարցեր:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը խոսեց Ուսուցչի տոնին նվիրված միջոցառման ծրագրի և առաջիկայում կազմակերպվելիք մշակութային միջոցառումների մասին: Մարզպետ Հարություն Սարգսյանը հանձնարարեց հետաձգել վայոցձորյան ավանդական բերքի տոնը, որպեսզի նորընտիր համայնքապետերը հասցնեն նախապատրաստվել:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել աշխատանքային կարգապահության հարցերը և տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված տնտեսության ոլորտային խնդիրների լուծմանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 10:53:41