Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

03.10.2016

 2016 թվականի  հոկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզում
կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում
հասարակական կարգի պահպանման և
անվտանգության ապահովման մասին:

2016 թվականի  հոկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու ընտրություններ: Ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պատշաճ պահպանման և անվտանգության ապահովման նպատակով մարզի ոստիկանության կողմից բնակչության շրջանում նախապես իրականացվել են համապատասխան պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքներ, ընտրացուցակները ճշգրտելու նպատակով համագործակցված աշխատանքներ են տարվել անձնագրային ծառայության հետ:
Ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից իրենց գործառութային պարտականությունները հստակ իրականացնելու արդյունքում հանցագործության և այլ իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել: Իրենց գործառույթների հետ կապված ոստիկանության ծառայողների նկատմամբ դիմում-բողոքներ չեն եղել:
Հստակորեն պահպանվել է հասարակական կարգն ու անվտանգությունը և հասարակական կարգի խախտումներ չեն արձանագրվել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00