Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվություն 01.11.2016
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի հոկտեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին.

Տեղեկանք 01.11.2016
2016 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 31.10.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մինչ խորհրդակցությունն սկսելը մարզպետը խոսեց մարզի զարգացման ռազմավարական ծրագրի կազման մասին և համապատասխան հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին, իրենց կողմից համակարգվող ոլորտի վերաբերյալ նախորդ 3 տարիների ընթացքում մարզում(համայնքներում) կատարած աշխատանքների և իրականացված ծրագերի վերաբերյալ վերլուծություն կատարելու, ինչպես նաև առաջիկա տարիներին սպասվելիք ծրագրերի կազման նպատակով ոլորտային հիմնախնդիրների վերհանման վերաբերյալ: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները

Խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ 31.10.2016
2016 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպում-խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Օրակարգում ներառված էին ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքային հիմնախնդիրների, 2015 թվականին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի գումարների գանձման և 2016 թվականի աշնանացանի ընթացքի, մարզային զարգացման ծրագրի, 2016 թվականի անցած ինը ամիսների ընթացքում տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրման ընթացքի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տեղադրված կայանների զբաղեցրած հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցերը: Մարզպետ Հարություն Սարգսյանը համայնքների ղեկավարներին ներկայացրեց
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ նախարարների, ՀՀ մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձևակերպվել են համապատասխան հանձնարարականներով:

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 27.10.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրեց, որ մասնակցել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ս/թ հոկտեմբերի 26-ին կայացած Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցությանը, որտեղ վարչապետը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձևակերպվել են համապատասխան հանձնարարականներով: Հ.Սարգսյանը ներկայացրեց այն հանձնարարականները, որոնք ուղղված են եղել մարզպետներին՝


