Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայքի տարածքային զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները

13.01.2017

 Հունվարի 12-ին  Վայոց ձորի մարզի Վայքի  տարածքային զինկոմիսարիատից նույնպես  պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները:  Վայք  քաղաքի Սուրբ Տրդատ եկեղեցում նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին Վայքի  զինվորական կոմիսար Հովհաննես Մելքոնյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին  նաև Վայք, Ջերմուկ և Զառիթափ խոշորացված համայնքների ղեկավարները,  նորակոչիկների հարազատները:

Նորակոչիկներին օրհնեց և բարի ծառայություն մաղթեց  Ջերմուկի  տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:

Բոլոր նորակոչիկներին քրիստոնեական խաչեր բաժանվեցին:

Ելույթ ունեցողները Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնող նորակոչիկներին մաղթեցին անփորձանք ու խաղաղ ծառայություն, իսկ նրանց ծնողներին համբերություն ու շնորհակալություն՝ Հայոց բանակ նման հայրենասեր զավակներ ճանապարհելու համար:

Մենք նույնպես բարի ճանապարհ, անվտանգ ծառայություն ենք մաղթում նորակոչիկներին և խաղաղ օրեր Հայոց բանակին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53