Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունում քննարկվել են Վայոց ձորի զարգացման ներդրումային ծրագրերը

13.01.2017

 Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերը:
Բիզնես ծրագրերը վերաբերում էին օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, կաթնամթերքի արտադրության զարգացմանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը, զբոսաշրջային հնարավորությունների կազմակերպմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորման և ֆինանսական գնահատականների վերաբերյալ:
<<Ցանկացած գաղափար, որը կարող է հավելյալ արժեք ստեղծել, լավն է, բայց այն պետք է լինի առարկայական՝ քննարկելու և կյանքի կոչելու համար: Ով ունի նորմալ տրամաբանական նախաձեռնություն և հաջողակ գործարար է, նա պետք է իրականում զգա, որ մենք իր կողքին կանգնած ենք>>, - ընդգծել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի կոնկրետացումը՝ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի գնահատմամբ և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29