Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

16.01.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ ընթացիկ տարվա գործակարգավարական երկրորդ խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա մեջ իրականացվելիք աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին սպասվելիք շինարարական աշխատանքներին, ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, կանխատեսվող ցանքատարածություններին, գյուղատնտեսական մեքենա-տրակտորային կայանների ստեղծմանը, միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազման և ժամկետներին, առողջապահական, կրթական, հողօգտագործման ոլորտների խնդիրներին առնչվող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց մարզում անասնագլխաքանակի հաշվառման աշխատանքների ընթացքով:
Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետին հանձնարարեց մարզային ներդրումային ծրագրերը կրկին անգամ քննարկել հեղինակների հետ և կատարել անհրաժեշտ շտկումները, իսկ աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարեց պատշաճորեն նախապատրաստվել դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերին: Մարզպետը նշեց, որ մարզի հանրակրթական դպրոցների աշխատանքների արդյունքները ուղիղ համեմատական են օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերում նրանց սաների ցուցաբերած արդյունքներին:
Խորհրդակցության ամփոփիչ խոսքում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված ընթացիկ տարվա ընթացքում նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում նախատեսվելիք ծրագրերին և շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40