Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեխայի ձայնը՝ հասանելի

14.04.2017

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի և ,,Երեխաների խոսքի ուժը,, ծրագրի համակարգողներ Քրիստինե Բաղդասարյանի և Արտյոմ Հախնազարյանի հետ:
,,Beeline,, ընկերությունը և Մանկական զարգացման հիմնադրամը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում համատեղ իրականացնում են ,,Երեխայի խոսքի ուժը,, ծրագիրը, որի նպատակն է խթանել համայնքի զարգացումը՝ նպաստելով երեխայի՝ որպես համայնքի բջիջ ներդաշնակ զարգացմանը և որպես համայնքի մասնիկ ինքնագիտակցության բարձրացմանը: Լ. Սիմոնյանի խոսքով, ծրագրի շրջանակում անցկացվում է նաև ,,Երեխայի խոսքի ուժը,, մրցույթը: Մրցույթին մասնակցած աշակերտները թղթին էին հանձնել իրենց մտորումները երջանկության, ապահովության և համայնքի նկատմամբ տածած սիրո մասին: Հանդիպման գլխավոր նպատակն էր մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների պարգևատրումը:
Մարզի ղեկավարը շնորհավորեց աշակերտներին հաղթանակի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի ապագան գտնվում է ամուր և ուժեղ ձեռքրում՝ ի դեմս հանդիպմանը ներկա հրաշք երեխաների:
<<Ես շնորհակալություն եմ հայտնում ձեր ծնողներին և ուսուցիչներին՝ ձեր նման հրաշալի անձնավորությունների, մեր հայրենիքի համար պատասխանատու և գրագետ քաղաքացիների դաստիարակության համար>>,- ասաց Հ. Սարգսյանը:
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը, Եղեգնաձոր և Վայք քաղաքների հանրակրթական դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:
Նշենք, որ ,,Երեխայի խոսքի ուժը,, ծրագրի կարևոր նախադրյալ է հանդիսանում ՏԻՄ - ՀԿ- Տեղական բիզնես համագործակցությունը` ազդարարելով հետագա երեխայակենտրոն համատեղ աշխատանքների սկիզբը համայնքներում: Այս նախադեպը նպատակն ունի նաև խթանելու երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացը Հայաստանում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38