Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

18.04.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան  աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ ծրագրերով նախատեսվող աշխատանքների նախագծերի ավարտմանը, գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգին, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք պարարտանյութերի, գարնանացան գարու սերմացուի բաշխման ժամանակացույցին, կատարված գարնանացանին, անասնաբուժական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ժամանակացույցի սահմանմանը, գնումների գործընթացին, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներին,  կազմակերպված մարզական միջոցառումներին,  պատմամշակութային հուշարձանների տարածքներում սան մաքրման աշխատանքների կազմակերպմանը, ՓՄՁ զարգացման համար տրվելիք վարկերի տրամադրման նպատակով դասընթացների կազմակերպմանը, մարզի տարածքով անցնող ավտոճանապարհների վրա կառուցված շինությունների օրինականությանը, մարզային ենթակայության հաստատություններում աուդիտի անցկացմանը, հողօգտագործման բնագավառին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 15:47:20