Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համերգը` նվիրված <<Մայրության և գեղեցկության>> տոնին

10.04.2017

 2017թ. ապրիլի 7-ին Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Եղեգնաձորի երաժշտական և Ջերմուկի թիվ 1, թիվ 2 արվեստի դպրոցների մարզային միացյալ համերգը` նվիրված <<Մայրության և գեղեցկության>> տոնին: Համերգն ուղեկցվեց տոնական մաղթանքներով և գարնանային ջերմ տրամադրությամբ: Համերգին ելույթ ունեցան մարզային <<Երգող Վայոց ձոր>> մրցույթի մասնակից Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ավագ և կրտսեր երգչախմբերը, Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցի երգչախումբը և թիվ 1 դպրոցի համույթը: Համերգից հետո հնչեցին փոխադարձ շնորհավորանքներ և շնորհակալանքի խոսքեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29