Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

13.04.2017

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին Վայոց ձորի մարզի Վայք (Արինի բնակավայր), Գետափ, Մալիշկա, Ագարակաձոր, Խաչիկ, Վերնաշեն, Շատին, Քարագլուխ համայնքների, ինչպես նաև Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող իրավաբանական անձի և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության տարածքների նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցեր:
Օրակարգային հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58