Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2016
Հարգելի մանկավարժներ: Խորին հարգանքով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի հանդեպ մեր ժողովրդը դարեր ի վեր ունեցել է սիրո ու երախտագիտության զգացում: Համոզված եմ, որ բոլորը սիրով են սպասում այս համաժողովրդական տոնին՝ բարձրաձայնելու գնահատումի և երախտագիտության խոսքեր: Դուք իրապես արժանի եք ամենաջերմ շնորհավորանքի և շնորհակալանքի խոսքերի՝ աշակերտների նկատմամբ Ձեր հոգածությամբ, նրանց հանդեպ տածած ծնողական սիրո դրսևորմամբ: Հարգելիներս, անառարկելի ճշմարտություն է, որ ամուր պետականության համար պետք է ունենալ կիրթ ու գրագետ հասարակություն, իսկ գրագետ հասարակության համար, հարկ է ունենալ հզոր կրթական համակարգ և նվիրյալ մանկավարժներ: Դուք բոլոր ժամանակներում եղել եք ոչ միայն մանկավարժական գործի նվիրյալներ, այլև հույսի ու լույսի սերմնացաններ, քանզի Ձեր հոգածությամբ են կրթվում ու դաստիարակվում մեր զավակները: Դուք եք նրանց հոգիներում սերմանում վեհ գաղափարներ, նրանց մոտ ձևավորում ազգային և համամարդկային արժեհամակարգ: Եվ հանդերձ այդ ամենով՝ զորավիգ դառնում մեր մարզի զարգացման գործին, որպեսզի այն համահունչ լինի պետության զորացման ու հզորացման գործընթացին: Ի տրիտուր այդ ամենի՝ Դուք արժանացել եք Ձեր սաների անսպառ սիրուն և հասարակության երախտագետ վերաբերմունքին: Հարգելի մանկավարժներ,

<<Ուսուցչի դերակատարման կարևորությունն ուղիղ համեմատական է հասարակության որակին>> Լ. Մկրտչյան 05.10.2016
> կապակցությամբ այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել 2016 թվականի >, > և > անվանակարգերում հաղթած մանկավարժներին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, մանկավարժներ:

Տեղեկատվություն 04.10.2016
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին:

Տեղեկանք 04.10.2016
2016 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Պարգևատրումներ Վայոց ձորի մարզպետարանում 04.10.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի կողմից պատվոգրի արժանացած բժիշկներ Սամվել Շահբազյանին, Վաhան Վարդանյանին և Վալերի Ջալալյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը: Մարզպետը մինչ պատվոգրերի հանձնումը ողջունեց և շնորհավորեց առողջապահության համակարգում բարեխիղճ ու անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև ՀՀ անկախության 25 ամյակի կապակցությամբ պարգևի արժանացած բժիշկերին, նրանց մաղթեց աշխատանքային հաջողություններ և անձնական երջանկություն: Ամփոփիչ իր խոսքում մարզպետ Հ. Սարգսյանն ասաց.
Տեղեկատվություն 03.10.2016
2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման մասին


