Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետի հանձնարարականներից բխող ձեռնարկվելիք քայլերին նվիրված խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

21.12.2016

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված ՀՀ Վարչապետի հանձնարարականներից բխող ձեռնարկվելիք քայլերին: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետ Հարություն Սարգսյանը խոսեց դեկտեմբերի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին վարչապետի կողմից արված նկատառումների և հանձնարարականների մասին:
Մարզպետը լսեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, ֆինասական և սոցիալ տնտեսական զարգացման վարչությունների պետերի հաղորդումները՝ առաջիկայում վարչապետի կողմից արված նկատառումներից և հանձնարարականներից բխող ձեռնարկվելիք քայլերի և միջոցառումների վերաբերյալ:
Հ Սարգսյանը հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին աշխատել մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլությության բաժնի պետի հետ՝ մարզի զարգացման ծրագրի ռազմավարության ուղղությունների աշխատանքներն իմի բերելու նպատակով, իսկ ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին հանձնարարեց մեթոդապես օգնել մարզի համայնքների աշխատակազմերին՝ համայնքի զարգացման հնգամյա ծրարգրի կազման գործում:
Ամփոփիչ խոսքում մարզպետ Հ. Սարգսյանը խոսեց նաև մարզպետարանի աշխատակազմում աշխատանքային գործելաոճի փոփոխության մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53