Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրքի շնորհանդեսը Վայոց ձորի մարզային գրադարանում

30.06.2017

 Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանի միջոցառումների դահլիճում մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի հյուրընկալվել էին Վայոց ձորի ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչները, մասնակցելու մարզային գրադարանում կազմակերպված գրքի հերթական շնորհանդեսին: Գիրքի հեղինակը Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի արմատներով Եղեգնաձորի բնակիչ Սերյոժա Գասպարյանն էր: Հեղինակն այն նվիրվել է ծննդավայրին: Գրքում զետեղված են պատմվածքներ, ակնարկներ և արձակ բանաստեղծություններ, որոնք նվիրված են Արտաբույնքի անկրկնելի գեղեցիկ բնությանը և հող սիրող ու հողին կառչած աշխատասեր արտաբույնքցիներին:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, ներկայացնելով ճանապարհաշինարար ինժեներ Սերյոժա Գասպարյանի կենսագրությունը:
Գրքի մասին բովանդալից խոսք ասաց, հեղինակի հայրենակից, Արտաբույնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Մեսրոպ Բաբայանը:
Գրքի հեղինակին ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Հայաստանի գրողների միության Վայոց ձորի մասնաճյուղի անդամներ Նորիկ Առաքելյանը, Վարդիթեր Գևորգյանը, նրա հայրենակից Սմբատ Մելիքսեթյանը, մանկավարժներ Լուսիկ Մկրտչյանը և Վարսիկ Հովհաննիսյանը:
Գրադարանի պատանի ընթերցողների ուժերով ներկայացվեց հետաքրքիր դրվագներ գրքից: Հնչեցին նաև երաժշտական կատարումներ հեղինակի գրչակից ըներների և նրանց ընտանիքի անդամների կատարմամբ:
Սերյոժա Գասպարյանն  իր խոսքում նշեց, որ գրքով ցանկացել է ներկայացնել այն մեծ սերը, որ արտաբունքցիներն ունեն առ հայրենի գյուղն ու նրա չքնաղ բնությունը:
Նշենք, որ միջոցառումը սկսեց Արտաբույնքին վերաբերող փոքրիկ տեսանյութով և ավարտվեց արտաբույնցիներին նվիրված երգով, տեքստի և երաժշտության հեղինակ՝ բանաստեղծուհի Լուսիկ Մկրտչյան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03