Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 04.10.2016

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին:

Տեղեկանք

Տեղեկանք 04.10.2016

2016 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Պարգևատրումներ Վայոց ձորի մարզպետարանում

Պարգևատրումներ Վայոց ձորի մարզպետարանում 04.10.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի կողմից պատվոգրի արժանացած բժիշկներ Սամվել Շահբազյանին, Վաhան Վարդանյանին և Վալերի Ջալալյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը: Մարզպետը մինչ պատվոգրերի հանձնումը ողջունեց և շնորհավորեց առողջապահության համակարգում բարեխիղճ ու անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև ՀՀ անկախության 25 ամյակի կապակցությամբ պարգևի արժանացած բժիշկերին, նրանց մաղթեց աշխատանքային հաջողություններ և անձնական երջանկություն: Ամփոփիչ իր խոսքում մարզպետ Հ. Սարգսյանն ասաց.

Տեղեկատվություն 03.10.2016

2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման մասին

 ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 03.10.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մինչ խորհրդակցությունն սկսելը մարզպետը նշեց, որ հոկտեմբերի 2-ին Վայոց ձորի մի շարք համայնքներում, այդ թվում նաև խոշորացվող Ջերմուկի, Վայքի և Զառիթափի փնջերում կայացել են ՏԻՄ ընտրություններ, որոնք անցել են ՀՀ ընտրական օրենսգրքի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված «Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցին համապատասխան: Ընտրություններն ընթացել են առանց միջադեպերի, ապահովելով քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը: Խորհրդակցությունն սկսվեց

Արենիում գինու տոն էր

Արենիում գինու տոն էր 03.10.2016

Հոկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքում, արդեն 8-րդ անգամ, անցկացվեց գինու ամենամյա փառատոնը: Գինու ավանդական 8-րդ փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ Վայոց ձոր մարզպետարանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, "Արենի գինու փառատոն" հիմնադրամը, Հայաստանի համայնքների միությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և Արենիի համայնքապետ Սերյոժա Սուքիասյանը ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանին և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Կարլոս Վոգելերնին դիմավորեցին ավանդական աղ ու հացով: Տոնակատարությանը ներկա գտնվելու և անուշահամ հայկական գինու համն ու բույրը վայելելու էին եկել 20 երկրների ավելի քան 70 պատվիրակներ, հազարավոր զբոսաշրջիկներ՝ արտերկրից և մեր հանրապետության տարբեր մարզերից: Աշնանային տաք գույներին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01