Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի պատվիրակության այցը՝ Ֆրանսիայի Հանրապետության Բանդոլ քաղաք

04.04.2017

 ՀՀ Վայոց ձորի պատվիրակությունը պաշտոնական այցով մարտի 24-ից 28-ը գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության Բանդոլ քաղաքում: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Ռաֆֆի Խաչատրյանը:
Այցի նպատակը ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքի և Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոդ դ’Ազյուր շրջանի Վար դեպարտամենտի Բանդոլ քաղաքի միջև քույրացման համաձայնագրի ստորագրումն էր և Բանդոլ քաղաքի գլխավոր պուրակում հայկական խաչքարի տեղադրումը:
Այցի ողջ ընթացքում հայկական պատվիրակությանն ուղեկցել են Բանդոլի քաղաքապետ Ժան Պոլ Ժոզեֆը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը, հյուպատոս Սամվել Լալայանը:
Մարտի 25-ին Բանդոլ քաղաքի գլխավոր պուրակում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել Բանդոլի քաղաքապետ Ժան Պոլ Ժոզեֆը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, հյուպատոս Սամվել Լալայանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձիք: Խաչքարի բացման արարողությանը հաջորդել է Արենի և Բանդոլ քաղաքների բարեկամության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարաղությունը: Ելույթներով հանդես են եկել Բանդոլի քաղաքապետ Ժան Պոլ Ժոզեֆը և Արնենիի համայնքապետ Րաֆֆի Խաչատրյանը:
Հայկական պատիրակության անդամները հանդիպում են ունեցել Բանդոլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել են  համայնքի կողմից կազմակերպված համերգին, որի ժամամանակ ելույթ են ունեցել Մարսել քաղաքի <<Սասուն>> պարային համույթի սաները:
Այցի շրջանակներում հայկական պատվիրակության անդամներն այցելել են խաղողի այգիներ, ֆերմերային տնտեսություններ, գինեգործարաններ:
Պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են զբոսաշրջության, գինեգործության, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և զարգացման հետ կապված հարցեր:
Հայ-ֆրանսիական բարեկամությունը պատմության մեջ խորը արմատներ ունի, այն հիմնված է մեր երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա՝ զարգացման տարբեր ձևաչափերով: Այցի ընթացքում երկու կողմերը համոզմունք են հայտնել, որ Բանդոլի և Արենիի միջև ստորագրված համաձայնագրով  երկու պետությունների միջև համագործակցության նոր բաղադրիչի սկիզբ է դրվել, որը կնպաստի փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ամրապնդմանը և ընդլայնմանը:
Հայկական պատվիրակության այցը Ֆրանսիա ավարտվել է մարտի 28-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57