Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ինտենսիվ այգիների ընդլայնումը լուրջ խթան կարող է հանդիսանալ գյուղատնտեսական ոլորտում արմատական փոփոխությունների գործում

06.09.2017

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր և Աղավնաձոր համայնքներում հիմնված ինտենսիվ այգիներ:
Վերջին տարիների ընթացքում Վայոց ձորի մարզում հիմնված ինտենսիվ այգիրների ընդհանուր մակերեսը կազմում է 43 հա, որից պտաղտու այգիներ՝ 5,7 հա, հատապտուղներ՝ 12 հա և խաղողի այգիներ՝ 25,3 հա:
Այցի ընթացքում դիտարկվել  և քննարկվել են հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման և ինտենսիվ այգիների մշակման ու խնամքի յուրահատկությունների հետ կապված հարցեր:
Նշենք, որ խաղողի բերքը կարկտահարությունից պաշտպանելու համար մի շարք այգիներում տեղադրվել են հակակարկտային ցանցեր:
Այցի շրջանակներում խոսվել է ավանդական և ինտենսիվ այգիների միջև եղած տարբերություններին և առավելություններին վերաբող հարցերի շուրջ ևս:
Մասնագետները փաստում են, որ նորարական հիմունքներով ստեղծված այգիները դիմացկուն են և եկամտաբեր, իսկ ստացած բերքը՝ մրցունակ:
<<Մարզում մեծ ակտիվություն և հետաքրքրվածություն է նկատվում ինտենսիվ այգիների հիմնման հարցում: Սա կարող է լուրջ խթան հանդիսանալ մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացման, արտադրանքի որակի բարելավման և արտահանման ծավալների ընդլայնման գործում>>,-նշել է մարզպետ Հ. Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27