Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

04.09.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կոտ կայացավ գործակարգավարան հերթական խորհրդակցությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան իրենց ղեկավարած ստորաբաժանումներում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա ծրագրերն ու անելիքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվող շին-վերանորոգման աշխատանքների ընթացքին, բերքահավաքին՝ առանձնապես հացահատիկային մշակաբույսերի հնձին, հակակարկտային կայանների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին, գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության ծրագրով տրվող դիզելային վառելիքի և ազոտական պարարտանյութի ներկրման քանակին, ոռոգելի հողատարածքների ավելացման խնդիրներին, գյուղացիական տնտեսությունների կողմից սեփական ընտրությամբ աշնանացան ցորենի սերմացուի ձեռք բերման հնարավորությանը, Եղեգնաձորի պահածոների գործարանի կողմից իրականացվող մթերումներին, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում համայնքներում աղբահանության կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներին, համայնքների խոշորացման գործընթացին, 2018 թվականի ՀՀ պետական բյուջեից մարզին նախատեսված հատկացումների նախագծին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին վերաբերող հարցեր:
Ներկայացվեց մարզի բուժհաստատություններում առկա հիվանդների թիվն՝ ըստ տարածաշրջանների, ծնունդների և մարզում արձանագրված մահերի թվի համեմատականը, առողջապահական կազմակերպություններում իրականացվող սկրինգային հետազոտությունների ընթացքը: Տեղեկություն տրվեց ընտանեկան և սոցիալական նպաստների և եռամսյակային օգնության մասին, ինչպես նաև ավանդների վերադարձման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվեց <<Կրթության որակի բաձրացման ծրագրի>> իրականացման ուղղությամբ կատարվող և դպրոցներում <<Տեխնոլոգիա>> առարկայի ներդրման քայերի մասին:
Քննարկվեցին հավանական ներդրողներին գործարար զարգացման երկու ծրագրերի ներկայացման և այլընտրանքային տուրիզմի զարգացման հնարավոր տարբերակների վերաբերյալ առաջարկության ներկայացման հարցերը:


Քննարկվեցին նաև ՀՀ օրենսդրությանը մարզի համայնքների ավագանիների կողմից ընդունած որոշումների համապատասխանությանը, ճանապարհների պահպանության հարցերին, ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրություններին, հողօգտագործման հետ կապված խնդիրներին, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների փաստաթղթավորմանը, Վայք քաղաքում մեկ երեխայի որդեգրման հարցերին վերաբերող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանն աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետին հանձնարարեց Արենի համայնքի ղեկավարի հետ քննարկել Արենի գինու փառատոնի հյուրերին և քույր քաղաքների ներկայացուցիչներին հրավիրելու և <<Թուֆենկյան>> բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Արենիում նախատեսվելիք ներդրումային ծրագրի իրականացմանը օժանդակելու հարցերը: Քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետին հանձնարարվեց ուսումնասիրել և ներկայացնել հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների կատարման ընթացքի և որակի մասին տեղեկություն:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57