Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սիրելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության իրավական հիմնաքարն ու պետականության ապահովման հիմնակառույցն է: 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Այնուհետև 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումները, որոնք ավելի կատարելագործեցին մեր երկրի Մայր օրենքը՝ այն առավել համահունչ դարձնելով ժողովրդավարական պետությունների գործունեության համար միջազգայնորեն սահմանված ժամանակակից չափանիշներին: Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, որը սահմանում է երկրի քաղաքական, իրավական, տնտեսական հիմունքները և հանդիսանում է քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության հիմնական երաշխիքը: Այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: 21 տարի առաջ հայ ժողովուրդն ընտրեց իր երկրի կայացման գլխավոր փաստաթուղթը, որով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն լինելու փաստը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ բոլորս հարգենք ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները և անվերապահորեն ենթարկվենք օրենքների պահանջներին, ամրապնդելով Հայոց անկախ պետականության հիմքերը:
Տեղեկանք 04.07.2016
2016 թվականի հունիս ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 01.07.2016
Սահմանված կարգի համաձայն` 2016 թվականի հուլիսի 8-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի թիվ 2 նիստը 01.07.2016
Ս/թ հուլիսի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (Եղեգնաձոր, 3601, Շահումյան 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի թիվ 2 նիստը, հետևյալ օրակարգով.
Կայացավ <<Ջերմուկի ԱԿ>> ՓԲԸ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթը 01.07.2016
Ս/թ հուլիսի 1-ին > ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ > ՓԲԸ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համար ստեղծված մրցութային հանձնաժողովն անցկացրեց նշյալ մրցույթը: Մրցույթի արդյունքնում
Տեղեկանք 01.07.2016
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի հունիս ամսին կատարած աշխատանքների մասին.