Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

08.06.2017

  Ս/թ հունիսի յոթին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը մարզի խաղողագործությամբ զբաղվող համայնքների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում գործող Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից 2017 թվականին իրականացվելիք ՀՀ-ում առկա խաղողի տնկարկների միջին բերքատվության, ինչպես նաև խաղողի այգիների քարտեզագրման և կադաստրի ստեղծման աշխատանքներին վերաբերող համակարգման և իրականացման հարցերը:
Հանդիպումը կազմակերպել էր մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28