Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Կենգուրու 2017>>, <<Մեղու 2017>> և<<Ռուսական արջուկ 2017>> միջազգային մրցույթների վայոցձորյան դպրոցների մասնակիցներն արժանացան պարգևների

07.06.2017

 Այսօր Եղեգնաձորի ավագ դպրոցի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզից  "Կենգուրու 2017",  "Մեղու 2017>", "Ռուսական արջուկ 2017" միջազգային մրցույթին մասնակցած աշակերտների հանդիպումը կազմակերպիչների` "Այբ" կրթական հիմնադրամի, ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ամենաբարձր միավորներ ապահոված մրցանակակիր երեխաները: Հանդիպմանը ներկա էին դպրոցների ներկայացուցիչներ, մաթեմատիկայի ուսուցիչներ, ծնողներ:

Հանդիպումը բացեց և մրցույթի մասնակիցներին ողջունեց ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը ողջունեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, իր խոսքում կարևորելով առարկայական իմացության խորացման ու կայուն գիտելիքների ձեռք բերման հարցում նշված միջազգային մրցույթների ամենամյա կազմակերպումը:
Աշակերտներին տրվեցին նվերներ և պատվոգրեր, ինչպես նաև մասնակցության հավաստագրեր: 

Նշենք, որ մրցույթի բացառիկ կազմակերպիչն է <<Այբ>> կրթական հիմնադրամը: Այն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ ԿԳ, Արցախում՝ ԱՀ ԿԳ նախարարությունների հովանու ներքո:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45