Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ 15.05.2017
Սիրելի հայրենակիցներ: Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Վայոց ձորի ողջ ազգաբնակչությանը՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ընտանիքը հայ ժողովրդի համար սրբության սրբոց է, ազգային արժեհամակարգի պահպանման և անհատի ձևավորման յուրահատուկ դարբնոց: Ընտանիքը տուն է ու օջախ, որի ամրությունը պայմանավորված է օջախում տիրող սիրով ու միմյանց նկատմամբ տածած ուշադրությամբ ու հոգատարությամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 10.05.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին մարզի

Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորիցիների հիշատակին 09.05.2017
Այսօր Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի գլխավորությամբ և մասնակցությամբ՝ երկրապահ կամավորականների ներկայացուցիչների, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Եղեգնաձորի բնակիչների, տեղի ունեցավ պսակադրություն, Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև երթի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Արցախյան ազատարամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան՝ ծաղիկներ խոնարհելու Արցախում նահատակված և երկրի սահմաններում զոհված եղեգնաձորցի քաջորդիների հիշատակին: Միջոցառումն սկսվեց թեմատիկ համերգով, որը կազմակերպվել էր Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ուժերով:

Միջոցառում նվիրված Հաղթանակի և խաղաղության տոնին 09.05.2017
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված գրական գեղարվեստական ցերեկույթ` > խորագրով: Մասնակիցները և հյուրերը 1 րոպե լռությամբ հարգեցին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի սպասարկման բաժինը: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի փոխմարզպետ Մ. Հարությունյանը, Հայրենական պատերազմի վետերան` Ս. Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ: Ցերեկույթին ներկայացվեց հայ ժողովուրդի անցած ուղին, սկսած Հայրենական Մեծ պատերազմից, Շուշիի փառապանծ ազատագրումից մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը:

Վարչապետին ներկայացվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների զարգացման ծրագրեր 06.05.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցմանը, այգեգործական տնտեսության զարգացմանը, խաղուն գինու արտադրության խթանմանը, խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնմանը և այլն: Համայնքների ղեկավարներն անդրադարձել են նաև համայնքների սեփական եկամուտների ավելացման ծրագրերին և այդ ուղղությամբ նախատեսված քայլերին: Ի թիվս մի շարք ծրագրերի,



