Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

26.06.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվելիք շին-աշխատանքների ընդունման հանձնաժողովների կազմում մարզպետարանի ներկայացուցչի ներգրավմանը, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք ազոտական պարարտանյութի խմբաքանակին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը,  դպրոցականների ամառային հանգստի երկրորդ փուլի կազմակերպման նախապատրաստմանը, <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի մարզային փուլի կազմակերպմանը, ներդրումային ծրագրերի սուբսիդավորմանը, զբոսաշրջային համայնքների համաշխարհային ֆեդերացիային անդամակցելու խնդիրներին, զբոսաշրջության զարգացման վրա հանքարդյունաբերության ազդեցության խնդիրներին, մարզային ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարների հրամանների վերաբերյալ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների իրազեկվածությանը, համայնքային ավտոճանապարհների ընթացիկ վերանորոգումներին և փոսալցման աշխատանքներին, ներքին աուդիտի բաժնի կողմից մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում իրականացվելիք ուսումնասիրության ընթացքին, հողօգտագործման բնագավառին, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ավագանիների որոշումների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և այդ նպատակով որոշումների համապատասխանության խնդիրը քննարկել ոլորտը համակարգող ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Մարզի ղեկավարը խորհրդակցության ավարտին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40