Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տիգրան Պետրոսյանի անվան հուշամրցաշար Վայոց ձորում

22.06.2017

 Հունիսի 20-21-ը ՀՀ Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 88-ամյակին նվիրված հուշամրցաշար:
Մրցաշարին մասնակցում էին մինչև 12 տարեկան շախմատասեր երեխաներ Վայոց ձորի տարբեր համայնքներից:
Մրցաշարին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
Հուշամրցաշարի հաղթողներ ճանաչվեցին՝
1-ին տեղ – Աշոտ Արամյան (9 տարեկան, ք. Եղեգնաձոր)
2-րդ տեղ – Գոռ Ասրյան (12 տարեկան, ք. Վայք)
3-րդ տեղ – Տարոն Բաբայան (9 տարեկան, ք. Եղեգնաձոր):
Ակիտիվ մասնակցության համար հատուկ մրցանակի արժանացան Քրիստինե Հովհաննիսյանը(12 տարեկան, ք. Եղեգնաձոր) և Վազգեն Հակոբյանը (9 տարեկան, ք. Եղեգնաձոր):
Մրցաշարի հաղթողները ՀՀ Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից արժանացան պատվոգրերի և գավաթների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40