Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար-խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

12.10.2017

  2017 թվականի հոկտեմբրի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի է ունեցել սեմինար-խորհրդակցություն նվիրված՝ միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 25.01.2017թ.-ի <<Տնային այցելություն կատարելու, սոցիալական դեպքի վարման մեթոդական ցուցումները և սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) աշխատողների կողմից կատարած տնային այցելությունների թվի մասին ամսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին>> N 6-1/Ա հրամանի ներկայացմանը:
Սեմինար-խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի վարչության Եղեգնաձորի և Վայքի տարածքների համայնքային և անչափահասների գործերով բաժինների, կրթական և առողջապահական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) աշխատողները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ով որպես ՀՀ Վայոց ձորի մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման աշխատանքների համակարգող, կարևորեց Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ սկսվում է սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների 2-րդ փուլը և նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և իրականացվելու են բոլոր մարզերում:
Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Արտակ Հարությունյանը ներկայացրեց տնային այցելությունների և սոցիալական դեպքի վարման վերաբերյալ մեթոդական ցուցումները, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը, համագործակցության ձևաչափերը, համագործակցող կողմերի միջև փոխանակվող տեղեկությունների ծավալը, ինչպես նաև խնդրահարույց դեպքերի և ազգային մակարդակում տարածաշրջանային ֆորումների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից տրվեցին հարցեր, որոնց վերաբերյալ պարզաբանումներ տվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը:
Հանդիպման վերջում սոցիալական աջակցության Եղեգնձորի տարածքային գործակալության աշխատակից Աննա Հովհաննիսյանը ներկայացրեց դեռևս ընթացքում գտնվող սոցիալական դեպք: Ներկայացված սոցիալական դեպքը քննարկվեց հանդիպման մասնակիցների կողմից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57