Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում

Քննարկում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում 06.06.2017

Հունիսի 5-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում կայացել է ՀՀ կառավարության հեղինակած > ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> եւ > ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> օրենսդրական փաթեթի նախնական քննարկումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ մի շարք համայնքների ղեկավարներ: Օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախատեսվում է քննարկել հունիսի 7-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստում: Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի գնահատմամբ՝ քննարկվող օրենսդրական փաթեթը հանրային մեծ հնչեղություն ունի, ուստի նախատեսվում է, որ պատգամավորների, համայնքների ղեկավարների, ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ համատեղ եւ օբյեկտիվ քննարկումը կտա հանրությանը հուզող հարցերի պատասխանը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 06.06.2017

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2017 թվականի մայիս ամսին կատարած աշխատանքների մասին.

Համատեղ համերգ Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցում

Համատեղ համերգ Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցում 06.06.2017

Հունիսի 5-ին Աղավնաձոր համայնքում տեղի ունեցավ Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի և Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի սաների համատեղ համերգը: Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի աշակերտները հանդիսատեսին մատուցեցին հայ, ռուս և արտասահմանյան դասականների գործեր: Հարկ է նշել, որ միասնական համերգի ժամանակ ելույթ ունեցան Գյումրիի

Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քաղաքացիների ընդունելության օրը փոխելու մասին 05.06.2017

Հայտնում ենք, որ հարգելի պատճառով, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քաղաքացիների ս/թ հունիս ամսվա ընդունելությունը հունիսի 9-ի փոխարեն տեղի կունենա հունիսի 8-ին, ժամը՝ 14:00-ին:

Հայտարարություն

Հայտարարություն 02.06.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը: Սիրով հրավիրում ենք Վայոց ձորի մարզի գյուղացիական տնտեսություններին և անհատ ֆերմերներին մասնակցելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող տոնավաճառին: Պարզաբանումներ ստանալու համար կարող եք հեռաձայնել գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գ.Ղազարյանին (հեռ. 011 230180):

Հունիսմեկյան միջոցառումներ Վայոց ձորում

Հունիսմեկյան միջոցառումներ Վայոց ձորում 02.06.2017

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Վայոց ձորի մարզի համայնքներում, կրթական, նախակրթական, մարզական և մշակութային հաստատություններում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառումներին մասնակցել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հոգևոր դասի ներկայացուցիչներ՝ ողջունել, բարեմաղթանքներ հղել, օրհնության խոսք հնչեցրել և վայելել երեխաների մասնակցությամբ միջոցառումների բերկրանքը: Մենք նույնպես միանում ենք ջերմորեն հնչած բոլոր բարեմաղթանքներին և սրտանց ասում ենք՝ սիրելի երեխաներ, մեր կյանքի գարուններ, թող գարնանային տրամադրությունն ու զարթոնքը մշտապես լինեն ձեր կյանքի ուղեկիցները, և ապրեք խաղաղ երկնի նեքո, անհոգ ու երջանիկ, շրջապատված անսահման հոգատարությամբ ու անսահման սիրով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-23 17:34:41