Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

30.11.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մասնակցությամբ ՀՀ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի տեղի ունեցավ խորհրդակցություն հետևյալ օրակարգով.
1. ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության հիման վրա յուրաքանչյուր տարվա համար տարեկան աշխատանքային պլանի մշակում:
2. Խոշորացված համայնքների ղեկավարների, ինչպես նաև մարզպետարանում զարգացման ծրագրերի պատասխանատուների հետ՝ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) <<Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին>> ծրագրի շրջանակներում և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի իրականացմամբ ներդրումային ծրագրերի կազմման աշխատանքների ներկայացում;
3. Խոշորացված, ինչպես նաև 5000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու պաշտոնների թեկնածուների հետ հարցազրույցի անցկացում:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերոց վարչության, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետերը, Արենի, Գլաձոր, Եղեգիս, խոշորացված համայնքների ղեկավարները, Զառիթափ, Ջերմուկ և Վայք խոշորացված և 5000-ից ավելի բնակիչ ունեցող Եղեգնաձոր ու Մալիշկա համայնքների ղեկավարների տեղակալները և նշված բոլոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուները:
Առաջին և երկրորդ հարցերը ներկայացրեց ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը: Քննարկման ժամանակ հարցեր բարձրացվեց Արենի և Գլաձոր համայնքների ղեկավարների կողմից, որոնց պատասխանեցին մարզպետ Հ. Սարգսյանը և փոխնախարար Վ. Կարապետյանը: Ամփոփիչ խոսքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ.Սարգսյանը շնորհակալություն հայտնեց փոխնախարար Վ. Կարապետյանին և հաջողություն մաղթեց համայնքների ղեկավարներին տնտեսական զարգացման ծրագրերի կազմման աշխատանքներում: Այնուհետև առանձին-առանձին կայացավ համայնքներում տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու պաշտոնների թեկնածուների հետ հարցազրույցը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29