Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար-խորհրդակցություն նվիրված մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին

30.11.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ սեմինար խորհրդակցություն նվիրված մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և <<Ամքոր Հայաստան>> բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագրով: Բանախոսներն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ, մարդկանց թրաֆիքինգի զոհերի նույնացման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Էլյանորա Վիրաբյաբյանը և <<Ամքոր Հայաստան>> բարեգործական հիմնադրամի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի ղեկավար Վիկտորիա Ավակովան: Մասնակցում էին մարզի համայնքների, սոցիալական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումն իրականացվում է Հայաստանում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրի պահանջներին համապատասխան: Ազգային ծրագիրը թվով հինգերորդն է և կոչված է ապահովել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի շարունակականությունը: Ծրագրի նպատակն է առավել կենտրոնացնել պետության ջանքերը հատկապես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության բարելավման ուղղություններով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45