Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում Վայքի թիվ 3 մանկապարտեզում

29.11.2017

 Այսօր Վայքի թիվ 3 մանկապարտեզում տեղի ունեցավ միջոցառում <<Հացը մեր հանապազօրյա>> խորագրով:
Միջոցառումը սկսվեց Վայոց ձորի թեմի Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանի օրհնության խոսքով: Այնուհետև մանկապարտեզի ավագ խմբի (դաստիարակներ՝ Նինել Շահումյան և Արմինե Ավագյան) թոթովախոս սաները հանդես եկան գեղարվեստական կատարումներով՝ երգ, պար, ասմունք: Միջոցառման ընթացքում երեխաները ներկայացրին հացի ստացման փուլերը՝ ցորենից մինչև պատրաստի հաց: Ներկայացվեց նաև լավաշի ստացման պատմությունը:
Միջոցառման ավարտին հնչեցին շնորհակալանքի և գովեստի խոսքեր հյուրերի, ծնողների և ուսուցիչների կողմից:
Միջոցառման ամփոփիչ խոսքում մանկապարտեզի տնօրեն Նարինե Ավագյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և մանկապարտեզի սաներին, ինչպես նաև հյուրերին և երեխաների ծնողներին, ովքեր դեռ երկար կհիշեն երեխաների գեղեցիկ երգն ու պարը և հացաթխման բեմականացման մեջ նրանց անկրկնելի դերակատարությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40