Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայոց ձորի օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող խմբերի հետ

Հանդիպում Վայոց ձորի օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող խմբերի հետ 10.07.2017

Սույն թվականի հուլիսի 8-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-աշխատաժողով մարզի 70-ից ավելի ֆերմերների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող խմբերի, օրգանական արժեշղթայի բոլոր շահագրիգիռ կողմերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցկացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակում: Հանդիպման բացման խոսքով հանդես է եկել մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը, իսկ բանախոս > ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը ներկայացրել է հանդիպման նպատակը: Ըստ որի

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ  կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 10.07.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսին

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսին 10.07.2017

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ կոնֆերանսի աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած չորս տարիների ընթացքում կյանքից հեռացած ֆեդերացիայի իրենց գործընկերների՝ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի, Հովհաննես Դանիելյանի, Ռոբերտ Բունիաթյանի և Ալբերտ Արուտյունովի հիշատակը: Օրակարգի շրջանակներում կոնֆերանսն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2013-2017 թվականներին ֆեդերացիայի կատարած աշխատանքները, նախանշել հետագա անելիքները, ինչպես նաև լսել վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը և անցկացրել ֆեդերացիայի նախագահի ու նախագահության կազմի ընտրություններ: Քննարկվել են նաև ընթացիկ հարցեր: Հաշվետու ժամանակահատվածում

Ջերմուկում ավարտին է մոտենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը

Ջերմուկում ավարտին է մոտենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը 10.07.2017

Ջերմուկում ավարտին է մոտենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. ,,Ջերմուկ-2017,, պատանեկան XII միջազգային բաց մրցաշարը: Այս տարվա մրցաշարը խոշորագույնն է մրցաշարի պատմության մեջ. մասնակիցների թվում են 362 պատանի շախմատիստ: Ստեփան Ավագյանի հուշամրցաշարն անցկացվում է 3 տարիքային խմբերով. մինչև 10, մինչև 12 և մինչև 18: Մինչև 10 տարեկանների խմբում առանձին հաշվարկ է կատարվում մինչև 8 տարեկան մասնակիցների համար, իսկ մինչև 18 տարեկանների ենթախմբում առանձին հաշվարկներ են ընթանում մինչև 14 և մինչև 16 տարեկանների համար: Համաձայն Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կանոնադրության՝ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված ,,Ջերմուկ 2017,, պատանեկան XII միջազգային բաց մրցաշարի մինչև 8, 10, 12 և 14 տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած 1-ական շախմատիստ իրավունք կստանա մասնակցելու աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին:

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 10.07.2017

Սահմանված կարգի համաձայն` 2017 թվականի հուլիսի 14-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Զորահանդես նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 20-րդ տարեդարձին

Զորահանդես նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 20-րդ տարեդարձին 08.07.2017

2017 թվականի հուլիսի 8-ին Եղեգնաձոր քաղաքում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 20-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը, Վայոցձորցի բարերար Սամվել Սարգսյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, զորամիավորումների հրամանատարներ, ՊՆ ԳՇ վարչությունների պետեր, ազատամարտիկներ, պետական այրեր: Հանդիսավոր միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Գնդապետը ներկայացրել է զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները: Գնդապետ Քոչարյանը նշել է,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57