Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալագրեր և պարգևներ նախկին զինծառայող Ժորա Հակոբյանին

01.02.2018

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածքային զինվորական կոմիսար Հովհաննես Մելքոնյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Վայքի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցներն այցելեցին Հայոց բանակից 2018 թվականի հունվարի 31-ին զորացրված նախկին զինծառայող Ժորա Հակոբյանին: Առիթն ավելի քան ուրախալի և հուզիչ էր:
Ժորա Հակոբյանը ծառայել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում: Վայքի տարածքային զինվորական կոմիսար Հ. Մելքոնյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Կարապետյանից շնորհակալական նամակ է ստացել հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար: Շնորհակալագրում նշվում է, որ Ժորա Արմենի Հակոբյանը նշված զորամասի լավագույն մարտիկների շարքում է ծառայում, ով կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը և բարեխղճորեն կատարել իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ:
Հ. Մելքոնյանը մեծագույն հպարտությամբ Ժորա Հակոբյանին հանձնեց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Կարապետյանի շնորհակալագիրը:
Հայրենիքին մատուցած անբասիր ծառայության համար Ժորա Հակոբյանը շնորհակալագրի արժանացավ նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանի անունից շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Ժորայի ծնողներին հայրենասեր և կարգապահ անձ դաստիարակելու համար:
Վայքի տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից Ժորա Հակոբյանն արժանացավ պատվոգրի ծառայության ընթացքում իր զինվորական մասնագիտությանը գերազանց տիրապետելու և բարեխղճորեն ու կարգապահ ծառայելու համար:
Շնորհավորելով Ժորային պարգևների համար, Հ. Մելքոնյանը նշեց, որ շնորհակալագրերը և պատվոգիրը, որպես օրինակելի զինծառայող, փակցվելու են Վայքի տարածքային զինվորական կոմիսարիատի պատվո փաստատախտակին:
Ժորա Հակոբյանի օրինակը պետք է ուղենիշ լինի մեր ապագա և ներկայիս զինծառայողների համար: Պետք է միշտ հիշել, որ այսօր  մեր բանակն է ապահովում  մեր հայրենիքի  անվտանգությունը, և  երկրի կայուն անվտանգությունը կարող է բավարար պայման դառնալ  ապահովելու մեր շարունակական քաղաքակրթական առաքելությունն այս աշխարհում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40